News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դանիայի Հյուսիսային Յուտլանդիա շրջանի բնակիչները առաջիկա չորս շաբաթների ընթացքում հնարավորինս չպետք է լքեն իրենց համայնքների տարածքը, ասել է Ֆրեդրիկսխավնի քաղաքապետ Բիրգիտ Հանսենը՝ երկրի առողջապահության նախարար Մագնուս Հեյնիկեի եւ թագավորության առեւտրի ու արդյունաբերության նախարար Սայմոն Կոլերուպի հետ հանդիպումից հետո: Խոսքը հյուսիսյուտլանդյան յոթ կոմունաների մասին է, որտեղ կան ֆերմաներ, որոնք զբաղվում են ջրաքիսների բուծմամբ, որոնց շրջանում կորոնավիրուսի ակտիվ տարածում է դիտարկվում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ritzaus Bureau-ին:

Իշխանությունները քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելուց բացի, փակում են բարերը, սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաեւ սահմանափակում են մշակութային եւ մարզական միջոցառումների անցկացումը:

«Առաջին հերթին խոսքը կոմունաների միջեւ ազատ տեղաշարժի մասին է: Մենք դեռ չգիտենք, թե ինչպես պետք է դա իրականացվի: Օրինակ՝ հնարավոր կլինի արդյոք մեքենայով անցնել կոմունայի սահմանները՝ աշխատանքի գնալու համար»,- ասում է Բիրգիտ Հանսենը: Սահմանափակումները ներառում են Ֆրեդրիխշավնի, Յորրինգի, Վեստհիմմերլանդի, Բրյոնդեսլեւի, Յամմերբուգտի, Թիստեդի եւ Լեսյոյի կոմունաները:

Հանսենի խոսքով՝ բոլոր յոթ համայնքներում թեստավորումներն ընդլայնվելու են, ինչպես նաեւ աշխատանքներ է տարվում վարակի օջախները հայտնաբերելու ուղղությամբ: Այս համայնքներում դպրոցներն ու ցերեկային մանկական այլ հաստատությունները կմնան բաց, իսկ ընկերությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվում աշխատել տնից, եթե նրանք ներգրավված չեն կարեւոր գործառույթների մեջ: Չորս շաբաթ տեւողությամբ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 6-ից:

Դանիայի կառավարությունը կենդանիների շրջանում վարակի դեպքեր հայտնաբերելուց հետո չորեքշաբթի օրը որոշում է կայացրել վերացնել ֆերմաներում բոլոր ջրաքիսներին՝ մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ներկայումս գրանցված է այս վիրուսով տառապող 12 մարդ: Կորոնավիրուսը արագորեն տարածվում է Դանիայում ջրաքիսների 1139 տնտեսություններում: Հատկապես շատ են տուժել Հյուսիսային Յուտլանդիայի տնտեսությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ