News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի։ Այս մասին դեկտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձեւավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն եւ առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - ասաց Մինասյանը։

Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին եւս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման. վաղը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ