News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Չինական եւ ռուսական ԶԼՄ-ները կարեւոր դեր են խաղացել կորոնավիրուսի համավարակի պայմաններում եւ պետք է ակտիվացնեն համագործակցությունը նորարարությունների ոլորտում, ուրբաթ հայտարարել են երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչներն ու ԶԼՄ-ները, հաղորդում է China Daily-ն:

«Տեխնոլոգիական հեղափոխության եւ արդյունաբերական նորարարությունների նոր պտույտն արագացել է ամբողջ աշխարհում, մինչդեռ հեռարձակման տեխնոլոգիաները ցուցաբերում են ավելի արագ, ավելի խորը եւ լայն ազդեցություն հասարակական կարծիքի եւ մարդկանց կյանքի էկոլոգիայի վրա»,-ասել է կիբերտարածության հարցերով կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նյու Յիբինը ռուս-չինական առցանց մեդիայի վեբինարի ժամանակ:

Յիբինն առաջարկել է երկու երկրների ԶԼՄ-ներին գործել առաջադեմ եւ ռազմավարական առումով կարեւոր հեռարձակման տեխնոլոգիաների հետ համահունչ եւ ընդլայնել ԶԼՄ-ների երկկողմանի համագործակցությունը:

Չինաստանի եւ Ռուսաստանի թվային ԶԼՄ-ները պետք է աշխատեն միասին, որպեսզի պատմեն ավելի վառ պատնություններ համավարակի դեմ պայքարի մասին, համատեղ պայքարեն արեւմտյան երկրների կողմից հարձակումների եւ սադրանքների դեմ, ստեղծեն առողջ միջավայր միջազգային հասարակական կարծիքի համար եւ փոխանակվեն կորոնավիրուսը կանխարգելելու, վերահսկելու եւ բուժելու մասին տեղեկատվությամբ, նշել է Յիբինը:

Նրա դիտարկումներն ու առաջարկներն ընդունվել են երկու երկրների մասնակիցների կողմից:

«Մենք փոփոխությունների վկաներն ենք միջազգային հարաբերությունների ճարտարապետության մեջ, եւ ինտեգրացիոն գործընթացները սրընթաց են տեղի ունենում այդքան նշանակալի պատմական ժամանակաշրջանում, երբ ԶԼՄ-ներն առանձնահատուկ դեր ունեն»,-նշել է Բելլա Չերկեսովան՝ ՌԴ թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների փոխնախարարը:

Չերկասովան նշել է, որ երկու երկրների ԶԼՄ-ները սատարում են միմյանց համավարակի ժամանակ:

Sina Weibo -ի գործադիր խմբագիր Չեն Լինան նշել է, որ նոր մեդիայի զարգացումը երեւակայության համար հսկայական տարածություն կստեղծի:

«Մենք հույս ունենք, որ չինական եւ ռուսական ԶԼՄ-ները կկարողանան խորացնել փոխանակումը, սովորել միմյանց ուժեղ կողմերի վրա, կենտրոնանալ ռեսուրսների վրա եւ մեր ներդրումն ունենալ ավելի որակյալ կոնտենտի իրականացման եւ մշակութային փոխանակման վրա»,-հավելել է նա:

SPB TV-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Դենիս Պերեպելիցինը հայտարարել է, որ չինական եւ ռուսական հեռուստաալիքները սերտ կապ են պահպանում միմյանց հետ:

Սակայն, այդուհանդերձ, ռուս-չինական հարաբերությունների ամենաարժեքավոր մասը բարեկամությունն է ամենադժվար ժամանակ, նշել է Պերեպելիցինը՝ հիշեցնելով, որ մարտին SPB TV-ը տրամադրել է  100000 դիմակ Ուհանում CGTN-ից եւ Shanghai Media Group-ից իր գործընկերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ