News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիրակի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է, որ հրապարակավ կպատվաստվի նոր կորոնավիրուսի դեմ, սակայն միայն այն բանից հետո, երբ պատվաստվեն մարդիկ, որոնց դա անհրաժեշտ է առաջին հերթին:

«Երբ իմ հերթը հասնի, ես սիրով կպատվաստվեմ հրապարակավ»,-հայտարարել է նա CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ինքը բոլորովին չի մտահոգվում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ինչ-որ կերպ կարող է անդրադառնալ իր առողջության վրա, քանի որ լիովին վստահում է գիտնականներին եւ բժիշկներին: «Մենք տարիներ շարունակ վստահել ենք նրանց, երբ նրանք պաշտպանել են մեզ կարմրուկից եւ հարբուխից,-ասել է Թրյուդոն:-Եւ մենք վստահում ենք նրանց համավարակի առաջին օրից ի վեր»:

Թրյուդոն ընդգծել է, որ առաջինը կպատվաստվեն բժիշկները, սոցիալական ոլորտի աշխատակիցներն ու քաղաքացիների առավել խոցելի խմբերը: Հոկտեմբերի վերջում վարչապետը հայտնել էր, որ պատվաստվել է գրիպի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

Դեկտեմբերի 13-ին Կանադա է ժամանել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարող առաջին ինքնաթիռը, որը տեղափոխել է ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը, իսկ դեկտեմբերի 14-ին մեկնարկել են պատվաստումները: Թրյուդոն համոզմունք է հայտնել, որ պատվաստանյութի միջոցով համավարակը կհաջողվի հաղթահարել արդեն 2021 թվականին:

Օտավան պայմանագրեր է կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման մասին այնպիսի ընկերությունների հետ, ինչպես AstraZeneca-ն, Novavax-ը, Johnson & Johnson-ը, Pfizer-ը, Moderna-ն, Sanofi-ն եւ и GSK-ը (GlaxoSmithKline): Ընդհանուր առմամբ Կանադան ամրագրել է երկրի համար ապագա պատվաստանյութերի ավելի քան 300 մլն դեղաչափ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ