News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ու Չինաստանը յոթ տարվա բուռն քննարկումներից հետո մտադիր են ներդրումների մասին երկար սպասված համաձայնագիր ստորագրել: Նախնական համաձայնագիրը պետք է հայտարարվի չորեքշաբթի օրը, ասել է բանակցություններին իրազեկ ԵՄ ներկայացուցիչը, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ Չինաստանը պարտավորվել է վավերացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության հարկադիր աշխատանքի կանոնները: ԵՄ-ն հուսով է, որ համաձայնագիրը, որը հայտնի է որպես CAI, կօգնի շտկել շուկայի հասանելիության անհավասարակշռությունը եւ նոր ներդրումային հնարավորություններ կստեղծի Չինաստանում եվրոպական ընկերությունների համար՝ երաշխավորելով, որ նրանք կկարողանան հավասար պայմաններով մրցակցել երկրում:

ԵՄ-ն նախկինում հայտարարել էր, որ համաձայնագիրը, որը ներառում է վեճերի կարգավորման դրույթները, պետք է բարձրացնի Չինաստանի պետական սուբսիդիաների թափանցիկությունը եւ կայուն զարգացումը դարձնի ԵՄ-Չինաստան հարաբերությունների հիմնական տարրը: Գործարքը ներառում է նաեւ հստակ կանոններ` ընդդեմ տեխնոլոգիայի հարկադիր փոխանցման, պրակտիկա, որով կառավարությունը օտարերկրյա ներդրողներից պահանջում է կիսել իրենց տեխնոլոգիաները` շուկայի հասանելիության դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ