News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

COVID-19 կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ: Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա հուսադրող նորություն է», ինչը «ցույց է տալիս, որ վիրուսը հնարավոր է վերահսկել նույնիսկ նոր տեսակների առկայության դեպքում, որոնք այժմ շրջանառվում են»: Սա վկայում է այն մասին, որ շարունակելով հակավիրուսային միջոցների ձեռնարկումը հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

Ինչպես այնուհետեւ նշել է Գեբրեեսուսը, բացառիկ կարեւոր է շարունակել նախազգուշական միջոցների պահպանումը: Վարակի տարածման վերահսկումը փրկում է կյանքեր եւ նվազեցնում կորոնավիրուսի նոր տեսակների առաջացման հավանականությունը:

Գլխավոր տնօրենի խոսքով՝ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համար մեծ նշանակություն ունի առողջապահական տեղեկատվական համակարգերի ամրապնդումը է: Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել այս թեմայով ԱՀԿ-ի առաջին զեկույցի վրա, որը հրապարակվել է երկուշաբթի օրը: Ուսումնասիրությունը, որը ստացել է SCORE անվանումը, պարունակում է տեղեկություններ 133 երկրներից: Զեկույցի համաձայն, աշխարհում մահերի 10 դեպքերից 4-ը «մնում են չգրանցված, սա ընդգծում է բոլոր երկրներում տեղեկատվական համակարգերի ամրապնդման համար անհրաժեշտ հրատապ ներդրումների անհրաժեշտությունը` COVID-19-ին արձագանքմանը աջակցելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ