News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի ոստիկանության աշխատակիցներ ավելի քան 20 մարդու են ձերբակալել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի կալանավորման հատուկ գործողության ժամանակ, փոխանցում է «Sputnik Գրուզիան»:

Երեքշաբթի առավոտյան վրացի հատուկջոկատայինները կուսակցության գրասենյակում արցունքաբեր գազ էին կիրառել եւ ձերբակալել նրա նախագահ Մելիային: Վրացական Առաջին ալիքը տեղեկացրել է, որ կուսակցության գրասենյակի մոտ ձերբակալվել է ավելի քան 10 ցուցարար:

Հայտնի է դարձել, որ հատուկ գործողության ժամանակ ոստիկաններին չենթարկվելու պատճառով ձերբակալվել է 21 մարդ, հայտնում է պարբերականը;

Մելիան, որը ղեկավարում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը, մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիում հակառուսական ցույցի ժամանակ խորհրդարանի գրոհի կազմակերպման մեջ, ցույցերը սկսվել էին ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի երկիր այցից հետո: Դատարանը նրան սկզբում գրավով ազատել էր՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պայմանով, որը ընդդիմադիրն ավելի ուշ ցուցադրաբար հանել էր, ինչի համար նրա նկատմամբ նոր գրավ էին ընտրել: Մելիան հրաժարվել էր վճարել դրամական գրավը, որից հետո խորհրդարանը նրան զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ դրանով թույլատրելով ընդդիմադրի կալանավորումը: Փետրվարի 17-ին դատարանի ընդունած կալանքի մասին որոշումից հետո Մելիան փակվել էր իր կուսակցության գրասենյակում, դրսից նրան պահպանում էին մյուս ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ Մելիային չեն հանձնի ոստիկանությանը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական էր տվել Մելիայի հարցում թիմի հետ տարաձայնությունների պատճառով: Նա անընդունելի էր համարում ընդդիմադրի ձերբակալությունը, որը, նրա կարծիքով, կարող էր երկրում առանց այն էլ լարված քաղաքական իրավիճակի էսկալացիա առաջացնել: Վրաստանի ՆԳՆ-ն վարչապետի հրաժարականից հետո կասեցրել էր Մելիային ձերբակալելու գործընթացը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը Գախարիայի փոխարեն առաջադրել էր պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը, որը երկուշաբթի ուշ երեկոյան նշանակվել էր վարչապետի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ