News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերջերս համացանցում լայնորեն շրջանառվում են Բարձրագույն դատական խորհրդի դիմաց Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության կողմից մոտ օրերս կազմակերպվող բողոքի ակցիայի մասին լուրերը։ Այս ֆարսը կազմակերպվում է «ընդդեմ Հայաստանի պետականության և ժողովրդի իշխանության դիրքավորված դատավորների» խորագրի ներքո։ Այս նախաձեռնությունն ինքնին զավեշտալի է՝ հատկապես հաշվի առնելով կազմակերպչի խիստ անտարբեր և կամայական վերաբերմունքը առհասարակ դատական ակտերի կատարման հարցին։

Այսպես, դեռևս 18.01.2019 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է վճիռ, որով սահմանվել է, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունը (www.1in.am լրատվական միջոցը) պարտավոր է հերքել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ հրապարակված զրպարտությունը, ինչպես նաև հայցել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար: Այնուամենայնիվ, 1in.am-ի տնօրենը բացահայտ կերպով հրաժարվել է կատարել դատական ակտը, ինչի արդյունքում Հարկադիր կատարման ծառայությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար, ինչից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Հատկանշական է, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունը փոխկապակցված է նույն Արման Բաբաջանյանի հետ, ով այսօր ջանք ու եռանդ չի խնայում «Հայաստանի պետականության և ժողովրդի իշխանության դեմ դիրքավորված» դատարանների «հարցը լուծելու» համար։ Նման վարքագիծը վկայում է նվազագույնը երկակի ստանդրարտների մասին։ Պարադոքսը կայանում է նրանում, որ, ըստ էության, պետական պաշտոն զբաղեցնող անձը, ով իրեն իրավասություն է վերապահում բացահայտ և անթաքույց կերպով հրաժարվել իր համար ոչ բարենպաստ դատական ակտի կատարումից, ստեղծում է հանուն արդարադատության պայքարի իմիտացիա, պատրանք՝ իրականում հետապնդելով բոլորովին այլ նպատակներ։

Իրինա Դանիելյան, GPartners իրավաբանական գրասենյակ

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ