News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ դիմել է Ազգային ժողովի նախագահին,  3 խմբակցությունների ղեկավարներին՝ կոչ անելով անհապաղ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ձևավորել։ Ըստ Գասպարյանի՝ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով, Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածների հրապարակումներով միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը, ինչն էժանագույն վարքագծի դրսեւորում է, նաեւ սպառանալիք  ազգային անվտանգությանը։ Այդ վարքը, բարձրաստիճան զինվորականի համոզմամբ, խարխլում է հանրային համերաշխությունը, բարոյալքում մեր զինված ուժերը, ինչով խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։

Անվտանգության խորհրդի գրասենյակը խիստ գաղտնի փաստաթղթերը հրապարակել էր նախօրեին՝ երեկոյան, երեւացող թողել միայն Օնիկ Գասպարյանի այն մի քանի նախադասությունները, որոնք վկայաբերել էր Փաշինյանը Ազգային ժողովում, երբ փորձում էր հիմնավորել, թե գեներալը ստել է ասելով՝ պատերազմի 4-րդ օրը ասել է, որ պետք է երկու-երեք օրում դադարեցնել այն։ Այս փաստաթղթերի հրապարակմամբ, ըստ իրավաբանների,  խախտվել են  մի շարք կարևորագույն օրենքներ, եւ ըստ ամենայնի, դա տեղի է ունեցել Փաշինյանի հրահանգով, քանի որ նա էր խորհրդարանում ասել, թե կմտածեն դրանք գաղտնազերծելու մասին։

Կառավարության կատարողանականը թողած՝ այսօր Ազգային ողովում իմքայլականներն ու ընդդիմադիրները զբաղված էին գզվռտոցով։ Առիթը նախօրեի ընդիդմդիր Տարոն Սիմոնյանի քննադատական ելույթն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Իմքայլականներն իրար հերթ չտալով իրենց պարտքն էին համարում արձագանքել «Լուսավոր Հայաստանին»։

Առճակատումը եղավ Էդմոն Մարուքյանի և Սուրեն Պապիկյանի միջև։ Մարուքյանն իշխանությունը, մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանին մեղադրեց իր շրջապատին պաշտոնների նշանակելու մեջ, ապա հեգնանաքով նրան խորհուրդ տվեց գոնե Ատոմակայանին չկպնել։

Սուրեն Պապիկյան էլ որոշեց, այսպես ասած, տեղը դնել Մարուքյանին։ 

Իմքայլական Վաղարշակ Հակոբյանն էլ «Լուսավոր Հայաստանին» պատասխանել է փողոցային բառապաշարով։

Ոստիկանության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է կոլեգիայի նիստին, հայտարարել, որ չնայած Հայաստանում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, իշխանությանը ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել է առանց բռնությունների: Առաջիկա ընտրությունների առիթով Փաշինյանը հույս ու համոզմունք է հայտնել, որ իրավապահ մարմինները կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը:

Լուսադեմին հրդեհ է բռնկվել համալսարանական թիվ 1 հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում։ Հրշեջները կրակն արագորեն մարել են, ստացել մեկ հիվանդ եւ մեկ բժիշկ այրվածքներ են ստացել։ Նախնական վարկածով, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Հրդեհի հետևանքով այրվել է երկու ներքնակ և երկու պահարան։

Հայաստանում դարձյալ մահացել է կորոնավիրուսով վարակված 2 տասնյակից ավելի մարդ։ Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 961 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207103-ի: Մահացել է 23 վարակակիր, որոնցից 5-ի մահը գրանցվել է այլ պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 4804 է:

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքում. բժիշկները կանչով մեկնել են գյուղերից մեկը և տանը հայտնաբերել 38-ամյա հղի կնոջ դին։ Մահվան հանգամանքները հայտնի չեն։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 1.00 դրամով, հասել է 522.20 դրամի: Եվրոյի փոխարժեքն  աճել է 1.20 դրամով ու կազմել 625.49 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.96 դրամով ու կազմել 719.54 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու կազմել 6.89 դրամ:

Ապրիլի 17-ին երկրի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9-ից +11, վաղը ցերեկը   +23-ից  +25 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ