News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անվտանգության խորհրդի գրասենյակն այսօր՝ ապրիլի 15–ին հատվածներ է հրապարակել  անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արձանագությունից՝ խախտելով միաժամանակ մի քանի կարևորագույն օրենքներ։ Այսպես. «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի 14–րդ կետի համաձայն՝ Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն:

Անվտանգության խորհրդի կողմից գաղտնազերծված արտահերթ նիստը տեղի է ունեցել 2020թ. սեպտեմբերի 30–ին՝ պատերազմի երրորդ օրը։ ԱԽ նիստի ընթացքում քննարկվել են  ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը, հետևաբար ԱԽ նիստի արձանագրությունը գաղտնի է եղել։ Գաղտնիության մասին երեկ՝ ապրիլի 14–ին խորհրդարանում հայտարարել է անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «կմտածեն Անվտանգության խորհրդի գաղտնի արձանագրության՝ Օնիկ Գասպարյանի հատվածը հրապարակելու մասին»։ Սա նշանակում է, որ ԱԽ նիստի՝ գաղտնիության աստիճան ունեցող արձանագրության հրապարակումը եղել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  Պետական և ծառայողական գաղտնիք կազմող և «գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են մինչև 10 տարի: Նույն օրենքի համաձայն՝ տեղեկությունները կարող են  գաղտնազերծվել երկու հիմքի դեպքում։

ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները.

բ) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

Մինչ այս պահը մեզ հայտնի չէ որևէ տվյալ այն մասին, որ ՀՀ–ն որևէ միջազգային պարտավորություն ունի գաղտնազերծելու պատերազմին առնչվող անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը, իսկ ինչ վերաբերվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությանը, ապա, հավանաբար իշխանությունների համար ընտրություններից առաջ «օբյեկտիվ» խնդիր է առաջացել՝ պարտերազմը չդադարեցնելու և պարտության ողջ մեղքը բանակի նախկին հրամանատարության վրա բարդելը։ Այս համատեքստում է գուցե Փաշինյանը համարել, որ  այլևս նպատակահարմար չէ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը, կամ էլ պարզապես ՀՀ վարչապետը երբևէ չի կարդացել և չի տիրապետում այս օրենքներից որևիցե մեկին։

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306–րդ հոդվածի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ,  պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ