Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Լոռու մարզում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սպիտակ քաղաքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը:
Այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ եւ անվտանգության ծառայության աշխատակիցներ, իսկ հարակից շենքերի տարածքում կան դիպուկահարներ: