News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին, ոստիկանության ծառայողների ճիշտ, օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում արտակարգ դեպք է կանխվել հանրապետությունում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։

Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, ով հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 68-ամյա Միխաիլ Լեդյաևն է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակում Մ. Լեդյաևը ձերբակալվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և…
Ազատամուտ գյուղում այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա
Պարզվել է, որ Ազատամուտ գյուղի Հակոբյան փողոցում այրվում է «Opel Combo» մակնիշի ավտոմեքենա…
Այրվել է ավտոմեքենա. վարորդը հոսպիտալացվել է
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում…
Թուրքիայում գնդակահարել են քուրդ ընտանիքի բոլոր անդամներին ու հրդեհել տունը
Թուրքիայի Քոնիա նահանգում...
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
Հուլիսի 30-ին, ժամը 23:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի փողոցներից...
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
Ամենաշատ