News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, օգտվելով յուրաքանչյուր հարմար ու ոչ հարմար առիթից, կրկնում է «հայրենի հողեր վերադառնալու» մասին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հաջորդ նման առիթը զոհերի ընտանիքներին բնակարանների ու մեքենաների հանձնման արարողությունն էր: 

«Ստեղծվել է «Արեւելյան Զանգեզուրի» տնտեսական գոտի: Հիմա Հայաստանում սրա հետ կապված հիստերիայի մեջ են ընկնում: Դա իմաստ չունի, Արեւելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, Արեւմտյան Զանգեզուրը՝ եւս: Մենք չենք կարող մոռանալ պատմությունը: Մենք չենք կարող որեւէ մեկի քաղաքական շահերի պատանդը դառնալ: Թող գան, պատմական փաստաթղթեր, քարտեզներ բացեն, տեսնեն, թե երբ է խորհրդային կառավարությունը Զանգեզուրը պոկել Ադրբեջանից ու տվել Հայաստանին: Սա հին պատմություն չէ, տեղի է ունեցել 101 տարի առաջ: Այսինքն՝ մենք պետք է ասենք, որ այդպես չէ՞: Ինչո՞ւ: Մենք ճշմարտությունն ենք ասում», - հայտարարել է Ալիեւը: «Փաստաթղթերի» եւ «քարտեզների» հիշատակումը առանձնահատուկ արժեք ունի: Բոլոր անհրաժեշտ քարտեզները տպագրվում են Ադրբեջանում, եւ այդ քարտեզներում ոչ միայն Զանգեզուրն է«պատմականորեն պատկանում» Ադրբեջանին, այլ գրեթե Երկրի երկու բեւեռները:  

«Այո, Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի երկիրն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ: Ես դա ասում էի դեռ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները կան մամուլում: Ես ասել եմ, որ դա մեր նախնիների հողն է, մենք պետք է վերադառնանք այնտեղ, եւ մենք կվերադառնանք, եւ մենք վերադառնում ենք: Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցության ուղիները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, եւ ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց նախնիների հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր: Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Գյոյչան է, Իրեւանն է: Մենք, իհարկե, կվերադառնանք», - խոստացել է Ալիեւը:

Սակայն Ադրբեջանի պատմությունը լռում է, թե ինչպես է Ալիեւը «հայրենիք» հայտնաբերել «Իրեւանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ