News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղազախստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը (ՊՄՀ) որոշում է կայացրել լրատվամիջոցներում հրապարակել այն մարդկանց անունները, որոնք չարամտորեն խախտում են կարանտինի միջոցները՝ իմանալով իրենց հիվանդության մասին: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը` հանձնաժողովի նիստի արդյունքներով:

«ՊՄՀ-ն որոշում է կայացրել խստացնել միջոցառումները «կարմիր եւ դեղին կարգավիճակ» ունեցող անձանց նկատմամբ, որոնք այցելում են հասարակական վայրեր, ինչն արձանագրվում են Ashyq հավելվածի միջոցով: Այժմ կարանտինի ռեժիմի «կարմիր կարգավիճակ» ունեցող խախտողների անունները կհրապարակվեն զանգվածային լրատվամիջոցներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ashyq բջջային հավելվածը թույլ է տալիս գրանցված օգտվողներին որոշակի գունային կարգավիճակ ստանալ` կախված իրենց համաճարակային անվտանգության մակարդակից: Այսպես, «կարմիր կարգավիճակը» նշանակում է տեղաշարժի սահմանափակում, տնային մեկուսացման խիստ ռեժիմի պահպանում այն անձանց համար, ովքեր ամբուլատոր հսկողության տակ են: «Դեղինը» ենթադրում է տեղաշարժի մասնակի սահմանափակում, այսինքն օգտագործողը տվյալների շտեմարանում նշանակվում է որպես կոնտակտային: Սա նշանակում է, որ մարդուն թույլատրվում է այցելել մթերային եւ տնտեսական խանութներ, դեղատներ՝ ոչ ավելի, քան 500 մ հեռավորության վրա այն վայրից, որտեղ նա գտնվում է տնային մեկուսացման մեջ:

«Կապույտ կարգավիճակ» ունեցողների համար տեղաշարժի սահմանափակումներ չկան, բացառությամբ այն վայրերի, որտեղ պարտադիր է ՊՇՌ թեստի առկայությունը, օրինակ՝ օդանավակայանում: «Կանաչ կարգավիճակը» նշանակում է, որ տեղաշարժի սահմանափակումներ չկան, եւ օգտագործողը տվյալների շտեմարանում նշվում է որպես COVID-19-ի համար բացասական արդյունքով ՊՇՌ թեստ անցած:

ՊՄՀ-ի ղեկավար Երալի Տուգժանովը նաեւ հանձնարարել է մշակել կորոնավիրուսի տարածումը կանխելու օպերատիվ գործողությունների հատուկ ծրագիր` հաշվի առնելով նոր շտամների առաջացումը, նպաստել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայրենական QazVac պատվաստանյութի գրանցմանը եւ դրա հետագա խթանմանը երրորդ երկրների շուկաներում, միջոցներ ձեռնարկել COVID-19-ով հիվանդների բուժման նպատակով «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կենտրոնացված գնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ