News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենսաբանները լաբորատորիայում ուսումնասիրել են տարբեր կենդանիների շնչառական ուղիների բջիջները վարակելու կորոնավիրուսի հնարավորությունը: Պարզվել է, որ SARS-CoV-2-ը վարակում է միայն կապիկներին եւ կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Emerging Infectious Diseases-ին:

COVID-19 համավարակի ընթացքում հաղորդումներ են եղել մարդուց կենդանիներին SARS-CoV-2 վիրուսի փոխանցման մասին: Խոսքը ընտանի կենդանիների՝ շների եւ կատուների, կենդանաբանական այգիների բնակիչների՝ առյուծների, վագրերի, լուսանների, ընձառյուծների եւ գորիլաների, ինչպես նաեւ ագարակներում պահվող ջրաքիսների մասին է: Սակայն մինչ այժմ լիովին հայտնի չէ, թե կենդանիների որ տեսակներին է մարդուց փոխանցվում կորոնավիրուսը, որոնց՝ ոչ:

Քանի որ հասկանալի պատճառներով չի կարելի կենդանիների վրա ուղղակի փորձարկումներ անցկացնել, Շվեյցարիայի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի եւ Բեռնի վիրուսաբանության եւ իմունոլոգիայի ինստիտուտի հետազոտողները, Գերմանիայից եւ Կոստա Ռիկայից գործընկերների հետ միասին, առաջարկել են կենդանիների համար անվտանգ փորձարկում անել:

Դա անելու համար նրանք օգտագործել են տարբեր տնային եւ վայրի կենդանիների Բեռնի համալսարանում պահվող շնչուղիների բջջային մոդելների եզակի հավաքածուն: Ուսումնասիրվել է կաթնասունների բջիջների ընդհանուր 12 տեսակ, այդ թվում` մակակա-ռեզուս, կատու, ջրամուկ, շուն, խոզ, նապաստակ, այծ, խոշոր եղջերավոր անասուն, լամա, ուղտ եւ չղջիկների երկու տեսակ:

Լաբորատոր պայմաններում գիտնականները բջիջները վարակել են SARS-CoV-2 վիրուսով եւ Պետրիի անոթներում հետեւել են դրա բազմացման կինետիկային: Արդյունքները ցույց են տվել, որ կորոնավիրուսը արդյունավետորեն վարակել է միայն կատուների եւ կապիկների շնչառական բջիջները: Ճիշտ է, լիագենոմային ամբողջ հաջորդականացումն իրականացնելիս հետազոտողները չեն գտել նուկլեոտիդային անցումների հստակ նշաններ, որոնք անհրաժեշտ էին կենդանիների մոտ կորոնավիրուսային վարակի լիարժեք զարգացման համար:

Այնուամենայնիվ, գիտնականները կոչ են անում հատուկ վերահսկողություն սահմանել կենդանիների այս երկու խմբերի վիճակի հանդեպ, քանի որ դրանք առավել խոցելի են SARS-CoV-2 վարակի նկատմամբ:

Ըստ գիտնականների, շնչառական վարակների նկատմամբ զգայունությունը գնահատելու իրենց առաջարկած մեթոդը էպիթելի բջիջների օրինակով արդարացրել է իրեն եւ կարող է օգտագործվել որպես SARS-CoV-2 ունեցողների սպեկտրը ուսումնասիրելու համար սովորական կենդանիների թեստերի այլընտրանք՝ հակավիրուսային դեղերի եւ պատվաստանյութերի ազդեցությունը գնահատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ