Հուլիսի 4 -ի առավոտյան Սինայի թերակղզում պայթեցվել է Իսրայել եւ Հորդանան վառելք մատակարարող գազամուղը: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Եգիպտոսի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, հաղորդում է, որ գազամուղի պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ըստ «Ֆրանս պրեսի»` պայթյունից քիչ առաջ անհայտ անձինք մեքենա էին կայանել գազմուղի մոտ: Այդ մեքենան նկատել են Ալ Արիշ քաղաքից 80կմ հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ գազմուղը 2011 փետրվարից արդեն երրորդ անգամ է պայթեցվում: Փետրվարյան պայթյունից հետո Եգիպտոսը Իսրայելին թույլ էր տվել գազամուղի պահպանությունն իրականացնելու համար իր զորքերը տեղակայել թերակղզում:



























