News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի վերացնի ուղեւորությունների գոյություն ունեցող սահմանափակումներն «այս պահին»՝ COVID-19-ի դելտա տարբերակի եւ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված մտավախությունների պատճառով, Reuters-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:

Որոշումը, որն ընդունվել է Սպիտակ տան գագաթնաժողովի արդյունքներից հետո, նշանակում է, որ ուղեւորությունների երկարաժամկետ սահմանափակումները, որոնք 2020 թվականից թույլ չեն տալիս աշխարհի բնակչության մեծ մասի մուտքը Միացյալ Նահանգներ, կարճաժամկետ կտրվածքով չեն վերացվի:

Ներկայումս ԱՄՆ մուտքն արգելվում է ոչ ամերիկացի քաղաքացիների մեծ մասին, ովքեր վերջին   եղել ե օրվա ընթացքում եղել են Միացյալ Թագավորությունում, Եվրոպայի շենգենյան գոտու 26 երկրում, Իռլանդիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Իրանում եւ Բրազիլիայում արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ ցամաքային սահմանները Կանադայի եւ Մեքսիկայի հետ կմնան փակ ոչ էական ուղեւորությունների համար առնվազն մինչեւ օգոստոսի 21-ը, նույնիսկ՝ չնայած նրան, որ Կանադան հայտարել են, որ օգոստոսի 9-ից սկսելու է ընդունել ամբողջովին պատվաստված ամերիկացի զբոսաշրջիկների: 

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի (CDC) տնօրեն Ռոշել Վալենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ում նոր դեպքերի յոթ օրվա միջին ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 53 տոկոսով: Դելտա տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Հնդկաստանում, այժմ կազմում է հանրապետությունում նոր դեպքերի ավելի քան 80 տոկոսը եւ հայտնաբերվել է ավելի քան 90 երկրում:

Սպիտակ տան ներկայացուցիչն անդրադարձել էր նաեւ այն փաստին, որ անցած շաբաթ CDC-ն ամերիկացիներին հորդորել էր խուսափել Միացյալ Թագավորություն մեկնելուց՝ դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով: «Վարչակազմը հասկանում է միջազգային ճանապարհորդության կարեւորությունը եւ միավորված է միջազգային ճանապարհորդությունն անվտանգ եւ կայուն կերպով վերսկսելու իր ցանկության հարցում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջո Բայդենը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը
Բայդենին ներարկել են Սպիտակ տանը՝ տեսախցիկների առաջ՝ վստահությունը բարձրացնելու եւ պատվաստումները խրախուսելու համար...
Pfizer-ի ղեկավարը կանխատեսել է համավարակից հետո սովորական կյանքին վերադառնալու ժամկետը
Ալբերտ Բուռլան կարծում է, որ աշխարհը սովորական կյանքի կվերադառնա մեկ տարի հետո...
ԱՀԿ-ն կվերսկսի կորոնավիրուսի ծագման հետաքննությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է վերսկսել կորոնավիրուսի ծագման հետաքննությունը...
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 663-ով
Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 2383 մարդ է ապաքինվել, համաճարակի սկզբից 578 881 մարդ մահացել է․․․
Վիետնամցին դատապարտվել է ազատազրկման կորոնավիրուսի տարածման համար
Հուլիսին 39-ամյա Ֆան Վան Խոան բեռնատարով ուղեւորվել է Խոշիմինից իր հայրենի քաղաք...
Ֆրանսիան կկրկնապատկի պատվաստանյութերը, որոնք տրամադրվում են աղքատ երկրներին
Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան ընդհանուր առմամբ կփոխանցի 120 միլիոն դեղաչափ, ինչը երկու անգամ գերազանցում է խոստացված քանակությունը...
Ամենաշատ