News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Այս գիշեր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր։ Նա ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից կրտսեր քույր։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակել էր իր ծառայությունն արդեն որպես սպա։ Նա մասնակցել էր 44-օրյա պատերազմին Քարվաճառում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ եւ 4 վիրավոր։

Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան. Չեմ կարծում, թե Բելառուսը Երեւանի եւ Բաքվի հետ հարաբերություններում որեւէ մեկին նախապատվություն է տալիս
Մեր նախագահը շատ ուրախ էր, երբ․․․
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը մտադիր ենք վերջնական ավարտին հասցնել 2022–ի գարնանը. Պապիկյան
Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան–Տաթև ուղղությամբ…
ՀՀ իշխանություններն ընտրություն չունեին. Փոխվարչապետը՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում տիրող իրավիճակի մասին
Գործընթացին մասնակցում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը․․․
Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս…
Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ
Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին...
Վատագույն դեպքում ունենք պլան Բ. Վահան Քերոբյան
Խոչնդոտ է առաջացել, որը շատ մոտ ապագայում կհաղթահարվի, բայց դուք գիտեք...
Ամենաշատ