News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թաիլանդի իշխանությունները մայրաքաղաք Բանգկոկի Դոն Մուանգ միջազգային օդանավակայանը վերածել են COVID-19-ով հիվանդների դաշտային հոսպիտալի, հայտնում է Independent-ը:

Որոշումը կայացվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի, ինչպես նաեւ մահացությունների թվի ռեկորդային աճի պատճառով: 
Դաշտային հիվանդանոցը կկարողանա տեղավորել 1800 հիվանդ: Աշխատողներն արդեն պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ մահճակալներ ստվարաթղթե արկղերից, որոնց վրա ներքնակներ եւ բարձեր են դրված: Երկու շաբաթից հիվանդանոցն ամբողջությամբ պատրաստ կլինի:

Կորոնավիրուսի «դելտա» տարբերակի արագ տարածումը ստիպել է հարեւան Կամբոջային փակել սահմանները Թաիլանդի հետ: Իշխանությունները նաեւ սահմանափակումներ են մտցրել ութ նահանգներում:

Թաիլանդում համավարակի ընթացքում ավելի քան 560 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսային վարակով, 4.5 հազար մարդ մահացել է: Հուլիսին երկրի առողջապահության նախարարությունը COVID-19-ով վարակման նոր դեպքերի թվի կտրուկ աճ էր գրանցել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ