News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, բայց տարվում են աշխատանքներ ապահովելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ Հայաստանում կլինի «Pfizer» պատվաստանյութը:

«Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյուվետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա»,- հայտնել է նախարարը։

Ավանեսյանը քաղաքացիներին հուզող այլ հարցերի էլ է պատասխանել:

Արդյո՞ք մարդը ազատ չէ ընտրելու «հիվանդանալ և ապրել ինչ կլինի՝ կլինի» սկզբունքով

Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ: Խնդրեմ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը:

Իրավաբան լինելով ինչպե՞ս եմ որոշել կիրառության մեջ դնել այս կամ այն պատվաստանյութը:

Գոյություն ունի նախարարին կից խորհուրդ, որը ներառում է ոլորտի քսանից ավել մասնագետների, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո տալիս է եզրակացություն, առաջարկ և դրա հիման վրա էլ ընդունվում է նախարարի հրամանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ