News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանին վերսկսել բազմակողմ բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ, տեղեկացնում է IRNA գործակալությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ կողմերը քննարկել են այդ թվում իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

«Ինչ վերաբերում է Բորելին, ապա, այո, մենք խոսել ենք Իրանի մասին։ Ես կարծես հիշատակել եմ այն մասին, որ Բորելը տեսնվել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ այսօր ավելի վաղ։ Հասկանալի է՝ մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ դա նրա ազդանշանն էր իրանցիներին, եւ մենք դա գնահատեցինք»,- ասել է դիվանագետը։

Հարցին, թե կարող է արդյոք Նյու Յորքում տեղի ունենալ ամերիկյան եւ իրանական արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, ներկայացուցիչը չի պատասխանել։

«Ինչ վերաբերում է իրանցիներին, այս երեկո հայտարարելու բան չկա, ներկա պահին ոչինչ նախանշված չէ»,- ասել է ճեպազրույցը վարողը։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը տրամադրված է, որ Վիեննայում քննարկվի Թեհրանի միջուկային թղթապանակը, այլ ոչ թե այդ նպատակով կայանա Բլինքենի հանդիպումն Աբդոլահիյանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ