News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանություններն ակտիվացնում են պայքարի տեմպերն ընդդեմ արմատական իսլամիզմի եւ երկրում 2017 թվականից փակել են իսլամիստական քարոզչության 650 կենտրոն։ Այս մասին ասվում է համատեղ հարցազրույցում, որը ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմենենը եւ ՆԳՆ-ին կից նախարար-պատվիրակ Մառլեն Շյապպան տվել են Le Figaro թերթին։

«Դեռեւս երբեք Ֆրանսիայում կառավարությունն այսքան մասշտաբային միջոցներ չի ձեռնարկել արմատական իսլամիզմի դեմ։ Վերջին չորս տարում փակվել է տասներկու նման ասոցիացիա, ինչը երեք անգամ ավելի է, քան երկրի նախորդ երկու նախագահների օրոք։ Իրականացվել են 24 հազար տարբեր ստուգումներ, ինչի արդյունքում փակվել է արմատականների 650 հաստատություն։ Բացի այդ, անցած տարվա նոյեմբերից իրականացվել է պաշտամունքի իրականացման 89 վայր, որոնք հարուցել են հետախուզական ծառայությունների կասկածները, եւ դրանց մեկ երրորդն այժմ կամ փակված է, կամ դրանց նկատմամբ ընդունվել են միջոցներ, որոնք թույլ չեն տալիս երկրի համար վնասակար գործունեություն վարել»,- ասել է ՆԳՆ ղեկավարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մառլեն Շյապպայի տվյալներով՝ իսլամիստական քարոզչության կենտրոնները փոխում են իրենց գտնվելու վայրը այն բանից հետո, երբ իշխանությունները ճնշում են գործադրում մզկիթների եւ անգամ մարզական ակումբների նկատմամբ, որոնց միջոցով տարածվում էին արմատական գաղափարները։ «Հիմա մենք հատուկ վերահսկողության տակ ենք վերցրել 15 քաղաքային թաղամասեր, որտեղ մարդիկ նման գործունեությամբ զբաղվում են սրճարաններում, իբր բարեգործական տարբեր ասոցիացիաներում, որոնք իրականում գլխավորում են իսլամիստները։ Դրանք նաեւ մուսուլմանական գրականության խանութներն են, որոնք տարածում են սալաֆիական տեքստեր եւ հակասեմական պամֆլետներ։ Մեր թիրախում են 175 նման հաստատություններ»,- տեղեկացրել է նախարար-պատվիրակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ