News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վերջին ժամերին բազմաթիվ բանկերի հաճախորդներ չեն կարողանում ֆինանսական գործարքներ իրականացնել՝ ոչ միայն հավելվածների, այլ նաեւ վճարային տերմինալների եւ բանկոմատների միջոցով:

Տարբեր բանկերից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ «ArCa» համակարգում պրոցեսինգային խնդիր է առկա, որի հետեւանքով ընդհանուր խափանում կա բանկային ողջ համակարգում:

Խնդիրն այս պահին լուծման փուլում է, բայց բայց դեռեւս պարզ չէ՝ կոնկրետ ինչ ժամկետներում կվերանա խափանումը:

Տեղեկացանք նաեւ, որ քաղաքացիներն այս պահին գործարքներ չեն կարող կատարել ոչ միայն օնլայն հավելվածներով, վճարային տերմինալներով եւ բանկոմատներով, այլ նաեւ հենց բանկերում, քանի որ ֆինանսական գործարքների կատարման համար անհրաժեշտ համակարգը նաեւ բանկերում է խափանվել:

NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Arca համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի հետ՝ խափանման պատճառների եւ խնդրի վերացման ժամկետների մասին տեղեկություն ստանալու նպատակով, սական մեր զանգերն անպատասխան մնացին:

Տպել
Ամենաշատ