News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը պատիժը կրում է Ռուսթավիի թիվ 12 բանտում, հրաժարվել է բուժօգնությունից գիտակցությունը կորցնելու դեպքում։

Վրաստանի երրորդ նախագահը վրացական իշխանությունների կողմից կալանավորվել է հոկտեմբերի 1-ին։ Նույն օրը նա հացադուլ է հայտարարել։

«Ես չեմ ցանկանում վշտացնել ընտանիքիս եւ մերձավորներիս, բայց նախապես հրաժարվում եմ բժշկական օգնությունից գիտակցությունս կորցնելու դեպքում, եւ ցանկացած բժշկական միջամտությունից։ Ես սա գրում եմ ոչ նրա համար, որ վշտացնեմ, այլ, ընդհակառակը, որպեսզի դուք ավելի ակտիվ լինեք։ Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում»,- գրել է Սաակաշվիլին, տեղեկացնում է «Sputnik-Գրուզիա»-ն։

Նախկին նախագահի խոսքով՝ նա վերադարձել է Վրաստան, որպեսզի օգնի ժողովրդին վերականգնել ազատությունն ու դեմոկրատիան։

«Եթե ես այլեւս չկարողանամ օգնել սեփական ժողովրդիս իմ գոյությամբ, ես պատրաստ եմ ապացուցել ինքնազոհությամբ, որ հանուն Վրաստանի արժե ապրել ու արժե մեռնել»,- գրել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական հանցագործությունների մեջ, երկու գործով հեռակա արդեն դատավճիռ է կայացված, որը նախատեսում է պատիժ մինչեւ վեց տարի ազատազրկմամբ, մյուս գործերը գտնվում են վարույթում։

Շուտով նրան կներկայացվի եւս մեկ մեղադրանք՝ պետական սահմանի ապօրինի հատում։ Վրաստանի դատախազությունում հայտարարում են, որ Սաակաշվիլուն Ուկրաինային արտահանձնման հարցը չի դիտարկվում եւ պատիժը կրելու է հայրենիքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ