News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրալիան թույլ չի տա օտարերկրյա զբոսաշրջիկներին երկիր մուտք գործել առնվազն մինչեւ հաջորդ տարի: Այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը՝  նախանշելով կորոնավիրուսային որոշ սահմանափակումների վերացման ծրագրերը, հայտնել է AP-ն:

Փոխարենը երկրի համար առաջնահերթություն կդառնա որակավորված միգրանտների եւ ուսանողների վերադարձը այն բանից հետո, երբ 16 եւ բարձր տարիքի բնակչության 80 տոկոսը ամբողջությամբ կպատվաստվի:

Լուրը հայտնի է դարձել օրեր անց այն բանից հետո, երբ Մորիսոնը հայտարարել է, որ նախատեսում է պատվաստված քաղաքացիներին եւ մշտական ​​բնակիչներին թույլատրել նոյեմբերին թռչել արտասահման՝ 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ:

Ավստրալացիների նկատմամբ սահմանափակումների վերացումից հետո Մորիսոնը ասել է, որ հաջորդ առաջնահերթությունը լինելու են որակավորված միգրանտներն ու միջազգային ուսանողները, այլ ոչ թե զբոսաշրջիկները: Նա չի հստակեցրել, թե երբ են ընդունվելու այդ խմբերը: «Կարծում եմ, որ հաջորդ տարի մենք կհասնենք նաեւ օտարերկրյա հյուրերին», - ասել է Մորիսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ