News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն ուղեւորները, ում հեռախոսները անսարք են, այլ երկիր ժամանելուն պես կկարողանան անհապաղ կապվել այն լաբորատորիայի հետ, որտեղ նրանք ավելի վաղ COVID-ի թեստ են հանձնել, եւ ստանալ պատասխան: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի արդյունքները եւ ձեռքբերումները:

Եվրասիական զարգացման բանկի նախագահի տեղակալի խոսքով՝ նման իրավիճակները կարգավորվում են այն երկրների ազգային օրենքներով, ուր ժամանում է ուղեւորը:

«Եթե հեռախոսը անսարք է, եւ ուղեւորը համոզված է, որ QR կոդի հետ կապված խնդիրներ չունի, ամենապարզ ձեւը կապվելն է այն լաբորատորիայի հետ, որտեղ նա նախկինում հանձնել է թեստը, եւ խնդրել, որ QR կոդը ուղարկեն նոր հեռախոսին: Լաբորատորիան կկարողանա արագ արձագանքել խնդրանքին, եթե միայն տրամադրվեն անձնագրի տվյալները: Այն դեպքում, եթե ուղեւորի ձեռքին միայն QR կոդի տպագիր տարբերակն է, վերահսկիչ մարմնին կմնա միայն համոզվել դրա իսկության մեջ»,- պարզաբանել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ