News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 31-րդ՝  հոկտեմբերի 27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրել է, որ միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են: Նրա խոսքով՝ որպես հետեւանք՝  Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ալիեւի հանդարտեցնող հավաստիացումները, թե ԼՂ-ում հայերը, ինչպես ադրբեջանցիները, ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ խնդրի, կեղծիք է։ «Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում։Կարծում եմ՝ դրան չի հավատում նաեւ Ալիեւն ինքը, որը բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի հանդեպ իր իսկական վերաբերմունքը, այդ հարցում նա ամոթ չի ունեցել։ Ես շատ կզարմանայի, եթե Հայաստանում եւ Ղարաբաղում հնարավոր համարեին Ադրբեջանի կազմում հայերի համագոյակցությունը։ Դա ուղղակի ֆանտազիա է, որը կոչված է հանդարտեցնելու հանրային կարծիքը, ինչպես նաեւ հրադադարի վերաբերյալ մյուս ժեստերը»,- հավելել է Կոնստանտին Զատուլինը։

Զառուլինն ասել է, որ եթե Ադրբեջանը մենակ լիներ եւ չզգար Թուրքիայի աջակցությունը, գուցե հրադադարին հնարավոր լիներ հասնել, ինչպես եղավ 2016 թվականին։

Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ՊԲ ՀՕՊ ուժերը խոցել են: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է, որ հայերը մոլորակի տարբեր կետերից գալիս են պատերազմին մասնակցելու։ «Փոխանակ դրանից խոսենք՝ դա մի կողմ թողած՝ մի զինապարտի խուսափելուց ենք խոսում: Չհուսահատվե’ք, ժողովուրդ ջան»,-հավելել է նա:

«Մի զինապարտի խուսափելու մասին» խոսել էր Ն․Փաշինյանը՝ նախօրեի լայվում։

Արցախի նախագահի հրամանագրերով՝  գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, որին նշանակվել է գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, որին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

«Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», ասել է ԱՀ նախագահը:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը գրեց, որ ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ լուրեր է տարածում, թենա իբր զոհվել է։

«Պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր»,-գրել էր Վահրամ Պողոսյանը։

Այդ օրերից չի հնչել հարցի պատասխանը՝ եթե Ջ․Հարությունյանը շարք պետք է վերադառնար, ինչո՞ւ չէր նշանակվում նրան ժամանակավոր փոխարինող, այլ նա ազատվում էր ՊԲ հրամանատարի պաշտոնից։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց, որ առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկն ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»,- ասված էր խոսնակի գրառման մեջ։

Արցախի նախագահի խոսնակը հերթական գրառման մեջ գովաբանում էր ՊԲ նորանշանակ հրամանատարին․

«Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»:

Արցախի ՊԲ-ն հերթական տեսանյութը հրապարակեց, այս անգամ առաջնագծի հարավ-արեւմտյան ուղղությամբ․

«Հենց այս վայրում մեր զինծառայողները երկու անօդաչու սարք են խփել, սպասում են հակառակորդին, ջախջախում եւ ոչնչացնում նրանց դիվերսիոն խմբերը», պատմում էր տեսանյութի հեղինակը:

«Խոցել ենք թշնամու տեխնիկան, ոչնչացրել ենք կենդանի ուժը: Թող հանգիստ լինեն, այստեղ ամեն ինչ նորմալ է: Պատրաստ ենք կանգնեցնել բոլորին եւ թույլ չտանք մտնել մեր հայրենիք: Հարձակում են գործել, ԲՏՌ-ները խոդ տված վիճակում թողել ու փախել են: Իրանց մեծ թվով կորուստներ ենք պատճառել: Շատ զոհեր ունեն, սաղ թողել փախել են, ոչ մեկը ոչ մեկին չի օգնել, իրենց վիրավորներին էլ չեն օգնել:Հայի պես ենք կռել, հայը միշտ էլ պետք ա կրի: Եթե հայ ենք, պիտի հաղթենք»,-ասում էին զինծառայողները:

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է․

«Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Վտանգված են ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

«Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»,-նշել էր նա:

Արցախի ՊԲ-ն հերթական տեսանյութը հրապարակեց, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես է թշնամին շարունակում կրել մարդկային եւ զինտեխնիկայի կորուստներ:

Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց, տեղելացնելով, որ հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ եւ կան վիրավորներ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձավ Արցախի ՊԲ նոր հրամանատար Միքայել Արզումանյանի հմտություններին․

«Անսպառ էներգիայով, անասելի խարիզմայով, ոչ ստանդարտ լուծումների վարպետ գեներալը», գրել էր նա եւ լուսանկարներ հրապարակել:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց Հայաստանի հարավում տիրող դրության վերաբերյալ․

«ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ եւ կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ»։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել իրանական ամբարտակներն ու էլեկտրակայանքները հրետանային արկերի ընկնելուց:Ավելի վաղ ԻՀՊԿ ցամաքային զորքեր են տեղակայվել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանին գտնվող քաղաքներում՝ իրանցիների անվտանգությունը երաշխավորելու համար:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 35 զինծառայողների անուններ։

ԱԱԾ փոխտնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանը հերքել է նախկին պետ Արգիշտի Քյարամյանի ազատման պատճառների մասին լուրերը։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե ադրբեջանցիների ձեռքին են հայտնվել հայկական անձնագրեր, որոնք իբր Ա․Քյարամյանն էր տրամադրել նրանց։

Արմեն Աբազյանը նաեւ հայտնել է, որ Բանակում կեղծ լուրեր տարածած անձը գործել է սեփական նախաձեռնությամբ: Նրա խոսքով՝ նման մեկ դեպք է հայտնաբերվել, ինչ-որ պատվիրատու չի հայտնաբերվել: Աբազյանը տեղեկացրել է, որ լրտեսության եւ պետական դավաճանության մասին գործերով ձերբակալվել է մեկական անձ:

Հիշեցնենք, որ պատերազմի սկզբից մի քանի օր անց, Ն․Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պնդում էր, թե ոմանք առաջնագծի զինվորներին ասել են՝ «իմաստ չունի կռվել, քանի որ Նիկոլը հողերը հանձնել է», ինչում Փաշինյանը նաեւ քաղաքական ուղղորդում էր տեսնում, ինչից հետո նրա թիմակիցները ագրեսիվ գրառումներ սկսեցին անել ընդդիմախոսների հասցեին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորմանը ներգրավվելու Թուրքիայի նկրտումների մասին հարցին, ասել է, որ հակամարտության կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ «Միայն առճակատող երկրներն են կարող համաձայնություն տալ կամ ցանկանալ կարգավորման գործընթացում այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Քննչական կոմիտեի քրեական-իրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ հաստատված տվյալներով` ադրբեջանական կողմում կա գերեվարված 17 հայ զինվորական, եւս 2 զինվորականի եւ քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալները ճշտվում են: Հայկական կողմն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ, բժշկական օգնության ապահովմանը եւ կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կիրառման վերաբերյալ դիմումներ են ներկայացվել:  Գերեվարված 2 ադրբեջանցու վերաբերյալ ՔԿ պաշտոնյան ասել է, որ նրանց բարձր մակարդակի բուժօգնություն է տրամադրվել, ապահոովված է 3-անգամյա սնունդ: «Հարցաքննության ժամանակ նրանցից մեկը նույնիսկ խոստովանել է, որ դժվար թե Ադրբեջանում այդքան լավ հոգ տանեին իր մասին»,- ասել է Վարդանյանը:

Արցախի ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել, որտեղ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն է, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, Վազգեն Սարգսյանի կողքին։

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց

«Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի (հայտնի լուսանկարի հրետանավորը, որը զոհվել էր պատերազմի սկզբից մի քանի օր անց՝ NEWS.am) հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով»։ Նա նաեւ ավտոմեքենայի լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»:

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը գրեց

«Հետաքրքիր է, թե ինչպես է կրկնվում պատմությունը 27 տարի անց, 1993թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները (Կազիմիրովի գիրքը կարդացեք), արդյունքները հայտնի են»։

Ա․Հովհաննիսյանը, արդյունքներ ասելով, նկատի ուներ, որ Առաջին պատերազմում հաղթել է հայկական կողմը, հետեւաբար, հիմա էլ նույն տրամաբանության մեջ են զարգացումները։

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց արցախցի կանայք ու երեխաները կրկին ակցիա են իրականացրել` պահանջելով զսպել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Նրանցից մի քանիսը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, նամակ հանձնել՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը։

«Հիմնական նպատակն այն է, որ լուռ չլինենք, եւ այդ ձայնը հասնի բոլոր միջազգային ատյաններին»,- ասել է նախաձեռնության անդամներից մեկը։

ԱԱԾ-ից հայտնել են, որ պաշտոնից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Լրատվության ծառայությունից պաշտոնանկության պատճառների մասին տեղեկություն չեն հայտնել։

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը:Պատերազմից հետո ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էր պատմել, որ հակահետախուզության դեպարտամենտի՝ օրը գրեթե 24 ժամ աշխատող պետին պաշտոնանկ էր արել Ն․Փաշինյանը՝ առանց բացատրության։ 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր եւ գրել.

«Մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է»:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը եւ առաջիկա քայլերն ու խնդիրները:

«Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում են, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է:ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ է ցանկացած վայրկյանի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկա բոլոր ուժերով կհասնենք հուժկու հարված եւ կկիրառենք զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները»,-ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը, նաեւ հավելել․

«Գիտենք իրենց բոլոր կրակային դիրքերի տեղերը: Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու»:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ ՊՆ-նհայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ», նշված էր հաղորդագրությունում:

Այս հայտարարությունները հանրությունը գործնական կիրառության մեջ չտեսավ։

Հայկական զինված ուժերի գերեվարած ադրբեջանցի զինվոր Էմին Բախշալիեւը պատմել է Արցախի դեմ ագրեսիայի նախապատրաստմանը թուրքերի մասնակցության մասին: Հարցաքննությունից մի հատված ցուցադրվել է ԱԱԾ-ի եւ ՔԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ:

Բախշալիեւի խոսքով` Թուրքիայից ժամանած զինվորականները 10-15 օր նախապատրաստական աշխատանքներ են անցկացրել իրենց զորամասում: «Մեզ ասացին պատրաստվել պատերազմի: Թուրքերը զինվորական համազգեստով էին, բայց` առանց կոչման: Դրանց «հրամանատար» էին կոչում»,- ասել է Բախշալիեւը` հավելելով, որ իրենց հրամայել են հնարավորինս շատ հայերի սպանել: Նա նաեւ ասել է, որ հրթիռային համակարգերը տեղակայվում են խիտ բնակեցված թաղամասերի բնակելի շենքերի բակերում:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգել է, քանի որ ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը գտնվում է Արցախում։ Նրա պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու մասին։

Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետներ Արման Հակոբյանը, Մհեր Շամիրյանը («Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան),  Մհեր Ղուկասյանը («Արիության համար» մեդալ) եւ ուրիշներ:Շարքային Գևորգ Օհանյանը «Մարտական ծառայություն» մեդալի է ներկայացվել հակառակորդի 1 Ուրալ՝ իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար  Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ավետիսյանը՝ թշնամու 2 Կամազ խոցելու և կրտսեր սերժանտ Արման Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար, բուժծառայության լեյտենանտ Դավիթ  Չիթչյանը՝ հակառակորդի կրակի տակից վիրավորներին դուրս բերելու համար, 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Բարսեղյանը:Սերժանտ-պայմանագրային Մեխակ  Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից, խոցված եւ առանց անվադողերի մեքենայով, դուրս բերել 50 և ավելի վիրավորների և ցուցաբերել 1-ին բուժօգնություն:

Արցախի ՄԻՊ-ի տվյալով՝ մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ, Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետեւանքով սպանվել է 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել 122 մարդ, մեծ մասը՝ ծանր վնասվածքներ: 150 բնակավայրի հասցվել է նյութական մեծ վնաս։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքում գրել է

«Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։

Էնպես որ պիտի կռվենք։Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու»:

Առանց մեկնաբանության։

ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ ՀՀ-ն  փաստեր ունի Արցախի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի եւ արտասահմանյան վարձկանների մասնակցության վերաբերյալ: Նա ժամանակագրական կարգով ներկայացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության միտումնավոր հանցանքների մասին տվյալներ:

ՀՀ ՔԿ տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին մոտ 1000 թուրք զինվորականներ տեղափոխվել են Ադրբեջան: Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ստացվել իսլամիստների եւ ահաբեկիչների մասնակցության մասին: Հոկտեմբերի 1-ին Պակիստանից զինյալների մասնակցության մասին է տեղեկություն ստացվել:

Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ 279 քրեական գործ է հարուցվել Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի, խաղաղ բնակիչների վրա հարձակման, ահաբեկչությանը մեղսակցության, հուշարձանների ու սրբավայրերի դիտավորյալ ոչնչացման եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի ընթացքում կատարված բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերով:

ՔԿ-ի ղեկավարի տեղակալը հայտնել է նաեւ, որ գերատեսչության 15 աշխատակից զորակոչվել է բանակ, եւս 4-ը մեկնել է որպես կամավոր: Ավելի քան 150 կամավոր քննիչ վերապատրաստում է անցնում պատերազմական գոտի մեկնելու համար:

ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունները ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ ՇարմազանովըNEWS.am-ի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել  Վազգեն Մանուկյանի հայտարարությունըռազմական դրության պատճառով։

«Մեր կուսակցության կարծիքը ներառված է 16 կուսակցության համատեղ հայտարարության մեջ, որին արդեն մեկ շաբաթ է՝ արձագանք չկա։ Ավելին՝ մեր կուսակցության կարծիքները, մտահոգությունները, առաջարկությունները ես փակ հանդիպման ժամանակ գրավոր ներկայացրել եմ վարչապետ Փաշինյանին»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ պետք է պնդել, որպեսզի որոշումներ կայացնող մարմին ստեղծվի, ընդհուպ՝ պետական պաշտպանության կոմիտեի նման ինչ-որ բան։

Ազգային օրակարգ կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով, Վազգեն  Մանուկյանի կոչին, համարում է որ ՀՀ վարչապետի կառավարումը ճգնաժամի մեջ էեւ  Փաշինյանն ընդունակ չէ իրականացնել երկրի ռազմաքաղաքական ղեկավարում: Չալաբյանը  նկատել է, որ մոբիլիզացիոն օպերատիվ շտաբը ձևավորելու 16 ուժերի  հայտը 11 օր է՝ մնում է անարձագանք:

«Պետք է կտրուկ և շատ հրատապ ստեղծել ռազմաքաղաքական շտաբ, որը ոչ միայն ռազմական գործողությունները կկառավարի, այլև իր ձեռքը կվերցնի ողջ ոլորտների մոբիլիզացիոն աշխատանքը՝ մարդկային ռեսուրսներից մինչև նյութական,  արտադրական ռեսուրսների կառավարում: Սրանք բոլորն այս պահին գտնվում են, մեղմ ասած, ոչ բավարար վիճակում, մենք պետք է կտրուկ բարձրացնենք մոբիլիզացիոն աշխատանքների որակը և ֆունդամենտալ փոխենք մեր դաշնակից և բարեկամ պետությունների հետ հարաբերությունների քաղաքականությունը ու պետք է ստանանք նրանց ուժային շոշափելի աջակցությունը՝ մեր երկրի դեմ ուղղված ագրեսիան կանգնեցնելու և թշնամուն հետ շպրտելու համար», ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լուսանկար, որտեղ ծաղիկներ է դնում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին, եւ գրել․

«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին եւ ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին: Հայ ժողովուրդն իր միասնականությամբ եւ ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»:

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ  եթե բանակցությունների ընթացքում լիներ որեւիցե առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա դա կդրվեր Հայաստանի, Արցախի ժողովրդի քննարկմանը։

(Առանց մեկնաբանության)։

«Փաստն այն է, որ նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չկան ու չեն կարող լինել այս փուլում։ Այսինքն՝ որեւիցե կոնկրետացում մտցնել կամ փորձել դրա մեջ ինչ-որ բան գտնել՝ սխալ է»։

Անդրադառնալով Արցախում այս պահին իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանն ասել է.

«Պատերազմն, ունի իր խնդիրներն ու դրական կողմերը։ Կարող եմ ուրախացնել մեր համաքաղաքացիներին, որ այսօր արդեն այդ դրական կողմերն ավելի շատ են։ Այն անսպասելիությունը, այն անհավատ վիճակը, որ սա իրոք կատարվում է, իրոք երազ չի, անցել է արդեն, եւ տեղի են ունենում կոնկրետ գործողություններ։ Մեր բանակը, մեր տղերքը, մեր կամքը բավականին բարձր մակարդակի է։ Մենք դա ապացուցում ենք նաեւ թշնամու մռթին տալով։ Հայ զինվորը ի սկզբանե կանխել է ու կասեցրել է մի բան, որը թշնամին ուզել է անել. այն է, թշնամու տրամաբանությամբ իր անկախության օրն ինքը պատրաստվում էր նշել Ստեփանակերտում։ Թող որեւիցե մեկը թե դրսում, թե ներսում չոգեւորվի որեւիցե բանից։ Բնական է, ալիք է եղել հարձակման՝ Թուրքիայի, ահաբեկիչների մասնակցությամբ։ Այդ ալիքը, բնական է, կարող էր ինչ-որ հաջողություններ ունենալ, բայց որեւիցե մեկը թող դրանից չոգեւորվի։ Սպասենք լավ լուրերի, իսկ ես ձեզ խոստանում եմ, որ դրանք լինելու են շատ»։(Առանց մեկնաբանության)։

Ալեն Սիմոնյանն ասել է նաեւ, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան:

ՀՀ ՊՆ-ն եւ ԶՈւ ԳՇ-ն հայտարարությամբ խստորեն դատապարտել են ՀՀ քաղաքական ղեկավարության եւ ԶՈւ-ի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

«Առավելեւս ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈւ-ն հավատարիմ է օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու է անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության եւ պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:ՀՀ ՊՆ-ն ու ԶՈւ-ն քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից»:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը կոչ էր արել ԶՈւ-ն ստանձնել իշխանությունն ու դրությունը փրկելու պատասխանատվությունը, որում ՊՆ-ն ու ԶՈւ-ն տեսել էին «հակասություններ սերմանելու փորձ» կամ «պառակտիչ հայտարարություններ»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի  նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները» շարժման մեկնարկից ի վեր հայտնի գործարար և բարերար, ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը նվիրաբերել է 250 հազար  դոլար, հիմա էլ պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25մլն դոլար: 3.5մլն  դոլարն անհատ բարեգործների նվիրաբերած ամենամեծ գումարն է:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած` անհատները և կազմակերպությունները կատարել են ավելի քան 150մլն դոլարի նվիրաբերություն։ Խոշոր նվիրատուներից՝ ՀԲԸՄ-ն նվիրաբերել է 10 մլն, Էդիլ Հովնանյանը՝ 3 մլն, Քրիստին Սիմոնը՝ 3 մլն, Սամվել Կարապետյանը՝ 3 մլն, Լիզա Գիրգորյանը՝ 2 մլն, Սուքիասյան ընտանիքը՝  1,205 հազար,Զանգեզուրի կոմբինատը՝ 1,205 հազար, Հիլդա Տիրուհի Բուրմայանը՝ 1 մլն, Քեթի ՔաֆեսճյանԲառադարանը, Հարութ և Սիլվիա Իստամբուլյանները, Քարոլին Մուգարը, Գրեգ Թուֆայանը, Քիմ Քարդաշյանը, Եմենիջյան ընտանիքը, Ավրորա հիմնադրամը, Հայ ավետարանչական ընկերակցությունը 1-ական մլն դոլար։

ՀՀ ՄԻՊ  Արման Թաթոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների եւ ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված եւ 2 վիրավոր, ինչպես նաեւ առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 39 սպանված եւ 120 վիրավոր:

ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ եւ պատրաստ է միջնորդ դառնալ դրա կարգավորման գործընթացում:

Կառավարությունից հստակ պատասխան չեն տվել՝ արդյո՞ք վարչապետն ընդունելո՞ւ է ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների՝  հրատապ կարգով անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը։

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ՊԲ ստորաբաժանումները ոչնչացնում վարձկան ահաբեկիչներին:

Փոխվարչապետ Տիգրան ԱվինյանըՖեյսբուքում գրել է.

«Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը։ Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։

Այսօր պատերազմը ոչ միայն մարտի դաշտում է, այլ նաեւ թիկունքում: Պետք չէ վհատվել վատ լուրերից եւ չափից շատ ոգեւորվել հաջողություններով։Մեր ժողովրդի պատմության ընթացքում մենք շատ ավելի ծանր դրվագներ ենք ունեցել եւ պատվով հաղթահարել ենք բոլոր դժվարությունները։ Հիմա եկել է ժամը կրկնելու հաղթական պատմությունը։Վստահ եղեք՝ մեր միտքը, մեր կամքը, մեր տոկունությունն են վճռելու այս պատերազմի ելքը»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում կողմերին կոչ է արել կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»:

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թուրքական կառավարության կողմից Սիրիայից Ադրբեջան ուղարկված և ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկաններից մահացել է ևս 18-ը։ Զոհվածների թվում է նաև Թուրքիայից աջակցություն ստացող «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը։ Զոհվածների ընդհանուր թիվը առնվազն 188 է, ներառյալ՝ 123 գրոհայինները, որոնց մի մասի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսներինը մնացել են Ադրբեջանում:Նշվում է, որ միայն օրերին SOHR-ի ակտիվիստներն արձանագրել են 36 գրոհայինի մահը։

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ ադրբեջանական կասետայինհրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին, ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների եւս:

ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել է, որ երկրում ռազմական դրության ռեժիմի ժամանակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը կարող է ժամանակավոր առգրավվել պետության կարիքների դեպքում:  Առգրավված գույքի սեփականատիրոջը պետք է երաշխիքներ տրվեն դրա հետագա վերադարձի մասին, կամ էլ փոխհատուցում՝ գույքի օգտագործման եւ շահագործման համար:   

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ հակառակորդիթիրախիտակենԱսկերանիվերինենթաշրջանները` Ավետարանոց, Մադաթաշեն, ՍղնախուՄոշխմհատգյուղերը: Բերձորիուղղությամբհակառակորդըհրատանի է կիրառել: Մարտունիքաղաքըռմբակոծվել է,  կիրավել է ռազմականավիացիա: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, նրա ուշադրությունը հրավիրել Վաշինգտոնում ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ՄԽ համանախագահների ջանքերը:

ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը եւ հայտարարել հակամարտության կողմերի միջեւ շուտափույթ հրադադարի ապահովման անհրաժեշտության մասին:

Վարչապետ Փաշինյանն կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւՀայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ԱԺ արտահերթ նիստում «Պաշտպանությանմասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է, որ ՀՀ-ում աշխարհազորը կձեւավորվի ըստ տարածքների՝ քաղաքացիներից, որոնք կցանկանան դրանում ներգրավվել: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների կամ դրանց սպառնալիքի դեպքում աշխարհազորի ջոկատները կաջակցեն կանոնավոր բանակին ռազմական գործողությունների իրականացման, սահմանի պաշտպանության, թշնամու ահաբեկչական, հետախուզական կամ դիվերսիոն խմբերի դեմ պայքարում: Աշխարհազորայինները կմասնակցեն նաեւկարեւորագույն ճանապարհների զինված պահպանմանը, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանությանը:

Երեկոյան ժամը 21-ին, ժողովրդին ուղղված տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ  են մղում Արցախի եւ հայության դեմ.

«Մեկ ամիս առաջ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առջեւ: Սակայն Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է եւ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, հերոսական մարդու շնորհիվ:Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս, որ Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:(Ներկայացնում ենք որոշ կրճատումներով):

«... Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի ՊԲ-ի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախին ու Արցախի ՊԲ-ին:Այդ խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն:

… Հրաման չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ հանրային արգահատանքի:

… Երեկվա իմ ելույթը բավականին հակասական գնահատականների տեղիք է տվել եւ անեղծ ասած, թող տարօրինակ չթվա, բայց ուրախ եմ դրա համար: Այդ ելույթն ուներ երկու նպատակ. միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմի կառուցողականությունը, եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ: Երկու խնդիրն էլ լուծված են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով:

Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր  հաստատակամության համար: Խնդիրն ահա երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վերածել կոնկրետ գործի՝ բոլորս հանուն Արցախի: Այս օրերին ողջ պետական համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ ներուժ իր առջեւ դրվա խնդիրներըև լուծելու համար:

… Այս  պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պետք է դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք:

… Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից, թույլ չենք տալու ներքին ու արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:

… Եվ ուրեմն դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը, եւ վստահ եղիր, որ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից»:

Առանց մեկնաբանության։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի.

«Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որեւէ հրթիռ չեն արձակել:Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, եւ դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը:Այդպես եղավ նաեւ այսօր. ադրբեջանական կողմը կասետայինհրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Միաժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունների խախտումից, բայցեւ հույս է հայտնել, որ իրավիճակը կնորմալանա.

«Այո, հիասթափեցնում է, երբայդպիսիբանեստեսնում: Ահաթեինչ է տեղի է ունենում, երբձերառջեւերկրներեն, որոնքերկարժամանակզբաղվումենդրանով»,-ասել է Թրամփը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատեց Քրեական օրենսգրքում փոփոխությունները՝ նախատեսելով ավելի խիստ պատիժներ պատերազմի ժամանակ որոշ գործողությունների համար:Մասնավորապես, ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ ժամկետային զինվորական ծառայությունից, ուսումնական հավաքներից կամ մոբիլիզացիայից խուսափելը կպատժվի 6-12 տարվա ազատազրկմամբ, 4-8 տարվա փոխարեն:Պատերազմում հրամանը չկատարելու համար պատիժը 5-15 տարվա ազատազրկումից կփոխվի 8-15 տարվա ազատազրկման, դասալքությունը կպատժվի 8-15 տարվա ազատազրկմամբ՝ 6-12 տարվա փոխարեն:

Երեկոյան ամփոփիչ ճեպազրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակումը բոլոր ուղղություններով, նաեւ շարունակել է գնդակոծել խաղաղ բնակչությանը:

«Որոտանգետիերկայնքովստեղծվել է ճակատ: Հակառակորդըփորձել է գրոհներիրականացնելնաեւԲերձորիուղղությամբ, ինչպեսնաեւմոտենալՀայաստանիսահմաններին՝ օգտագործելովհրետանիուանօդաչութռչողսարքեր: Այսբոլորգրոհներըհետենմղվել»,-ասել է նա՝ հավելելով, որ մարտերըհյուսիսումավելիքիչլարվածենեղել:

https://news.am/arm/news/610161.html 

ԱրծրունՀովհաննիսյանընշել է նաեւ, որ պատերազմիէությունըփոխվել է, եւայսօրմարտերնընթանումենոչնույնարագությամբեւնույնուժգնությամբ, ինչպեսդապատերազմիսկզբումէր. դրանքանցկացվումենանտառներում, լեռներում, կիրճերում: Նրախոսքով՝ պատերազմիառանձնահատկություններիցզգացվումէ, եւթշնամինարդենկորցրել է իրքանակականուտեխնիկականառավելությունը:

«Իրավիճակը փոխվել է»,- ընդգծել է նա, պարզաբանելով, որ հակառակորդը դիվերսիոն խմբերով փորձում առաջ շարժվել, մասնավորապես Ավետարանոց գյուղի ուղղությամբ.

«Նման տարածքում մարտերն ընթանում են փոքր խմբերի դեմ: Հակառակորդն ավելի քիչ հրետանի է օգտագործում, քան դա կար հարթ տեղանքում: Ընդհանուր առմամբ, այսօր ոչնչացվել է դիվերսիոն մի քանի խումբ, եւս մի քանիսը դիմել են փախուստի»:

Առանց մեկնաբանության։

https://news.am/arm/news/610163.html

Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ հակառակորդը Հադրութի շրջանի հարավային մասի գյուղեր դիվերսիոն ներթափանցումների փորձեր է անում՝ օգտագործելով թեթեւ սպառազինություն:

«ՊԲ-ի հարվածներընրանցստիպումենփոխելուղղությունըեւփախչելանտառայինգոտիներ: Նրանցդեմգործնականումշուրջօրյապայքար է մղվում»,-ասել է նա:

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղիհակամարտությանգոտումիրադարձություններիզարգացումը, հայտնել է Կրեմլիմամուլիծառայությունը:

«Ռուսական կողմը խորմտահոգություն է հայտնելշարունակվողռազմականգործողությունների, ինչպեսնաեւՄերձավորԱրեւելքիցբախումներիմեջահաբեկիչներիավելիուավելիլայնամասշտաբներգրավմանկապակցությամբ»,-ասվում է հաղորդագրությանմեջ:

Ավելացվում է, որ Պուտինը գործընկերոջըտեղեկացրել է շուտափույթհրադադարիհասնելուեւճգնաժամըլիցքաթափելուուղղությամբիր ձեռնարկածքայլերիմասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ