News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունը նոյեմբերի 1-ից կմտնի սովորական առօրյա կյանքի աստիճանական վերադարձի առաջին փուլը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է վարչապետ Կիմ Բու Գեոմը՝ ելույթ ունենալով Ուլսան քաղաքում համաճարակի դեմ պայքարին նվիրված հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին փուլը նախատեսում է կարանտինային միջոցառումների մեղմացում եւ մասնավոր հանդիպումների մասնակիցների թույլատրելի քանակի ավելացում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով` նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում նման հանդիպումներին կարող են մասնակցել մինչեւ 10 մարդ, մինչդեռ նրանց մեծ մասի պարտադիր պատվաստման պահանջները հանված են։

Կթույլատրվեն մասնավոր հանդիպումները մինչեւ 12 մարդու մասնակցությամբ։ Մարզասրահներ, բարեր, գիշերային ակումբներ եւ այլ ժամանցի վայրեր մուտք գործելը հնարավոր կլինի միայն պատվաստման վկայականի կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի ներկայացմամբ։ Ենթադրվում է, որ առաջին փուլը կգործի մինչեւ նոյեմբերի 28-ը, որից հետո կառավարությունը կորոշի դրա երկարաձգումը կամ նորմալացման հաջորդ փուլին անցնելը։

Կորեայի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման տնօրինությունը հայտնել է, որ հոկտեմբերի 28-ի օրը երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսիով վարակման 2124 նոր դեպք։ Երկու օր անընդմեջ գրանցվում է երկու հազարից ավելի վարակակիր։ Պատվաստանյութերի մեկ չափաբաժնով պատվաստումների սկզբից մինչ օրս պատվաստվել է երկրի բնակչության 79,2%-ը, ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 72,5%-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ