News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի, ԱՀ նախագահ Ի.Գ. Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության ընդունման մեկ տարին։ Այս քայլը հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը եւ սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ եռակողմ համաձայնագրերի տարելիցի հետ կապված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունում արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում։ Ընդ որում, կարեւոր է, որ Բաքուն եւ Երեւանը հավատարիմ մնան դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանը եւ խիսը պահպանմանը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) զգալի ներդրում ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։ Մեր ադրբեջանցի եւ հայ ընկերները գնահատում են դա:

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է ընդհանուր առմամբ 122 ռազմագերի եւ պահվող անձ։ Դրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան, ադրբեջանական կողմին 3 փաթեթ ականապատ դաշտերի քարտեզներ են փոխանցվել։

ՌԽԶ-ն ակտիվորեն ներգրավված է խաղաղ կյանքի հաստատման գործում: Տարածաշրջան կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է առաքվում, տարածքները մաքրվում են (2020 թվականի նոյեմբերից ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 2311.5 հա տարածք եւ 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա)։ Կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները վերականգնվում են: Մոտ 53 հազար փախստական ​​վերադարձել է իրենց տները։

Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ այս տարվա հունիս 1581 տոննա մարդասիրական բեռներ (էլեկտրակայաններ, ինժեներական եւ հրշեջ սարքավորումներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ) եւ 800 տոննա շինանյութ է հասցրել տարածաշրջան: Աշխատանքներ են տարվել հումանիտար ականազերծման ուղղությամբ։

Շարունակում ենք ջանքեր գործադրել մնացած հումանիտար մարտահրավերների արագ լուծման համար, այդ թվում` բոլոր կալանավորների ազատումը, բոլոր անհայտ կորածների ճակատագրի պարզումը, մահացածների դիերի հանձնումը եւ ականապատ դաշտերի լիարժեք ճշգրիտ քարտեզների տրամադրումը։ Կարեւոր է նաեւ մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության օբյեկտների անվտանգության ապահովումը։

Մտադիր ենք մեր գործընկերների հետ հետեւողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձեւակերպված են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Մենք բարձր ենք գնահատում Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը` Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի, ԱՀ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետների համատեղ նախագահությամբ։ Մենք ընդգծում ենք շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը, ինչը կօգնի բացահայտել Հարավային Կովկասի տնտեսական եւ տրանսպորտային ներուժը։

Նշում ենք ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանին լարվածության նվազեցման եւ դրա սահմանազատման եւ սահմանգծման գործընթացի մեկնարկի կարեւորությունը: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել:

Կարեւոր ենք համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական եւ հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաեւ ԿԽՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների ներդրումը։

Մենք կանենք ամեն ինչ՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, խաղաղության նախաձեռնություններին աջակցելու համար, որոնք ուղղված են բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման հարցերի լայն շրջանակի մասով։ Մենք պատրաստ ենք նաեւ նպաստել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հասարակության ներկայացուցիչների միջեւ երկխոսությանը Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ՝ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման նպատակով։

Մենք կողմ ենք Հարավային Կովկասի երկրների եւ դրանց հարեւանների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորմանը, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ