News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Ագիլ Հումբատովի գործով դատավարությունը։ Ըստ haqqin.az-ի՝ հրապարակվել է դատավճիռը, ըստ որի Ա.Գումբատովը 10 տարվա ազատազրկման է ենթարկվելու։

Դատապարտյալը, սակայն, հերքել է մեղադրանքը՝ նշելով, որ իր նկատմամբ սադրանք է կազմակերպվել եւ ինքը ոչ մեկի վրա չի հարձակվել։ Ընդդիմադիրը քրեական գործը վրեժ է անվանել Ադրբեջանի ղեկավարության քննադատելու համար։

Գումբատովը կալանավորվել էր այս տարվա օգոստոսի 11-ին եւ մեղադրվել ՔՕ 126.2.4 հոդվածով (խուլիգանական դրդումներով վտանգավոր եղանակով ծանր մարմնական վնասվածքի պատճառում), որը 6-ից 11 տարի ազատազրկում է նախատեսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ