News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես չեմ ճանաչում դատախազությունը եւ վրացական արդարադատությունը, ես այստեղ չեմ նախօրոք գրված կատակերգության մաս դառնալու համար»։ Այս մասին այսօր դատարանում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը։

Դատավորները դիմել են Սաակաշվիլիին եւ վստահեցրել, որ նա ջուր խմելու հնարավորություն կստանա:

«Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին»,- ասել են դատավորները, որից հետո Սաակաշվիլին դիմել է նրանց. «Շնորհակալություն, ես գնահատում եմ ձեր բարությունը»:

Մինչդեռ նիստը սկսվեց նրանից, որ փաստաբաններից մեկը բջջային հեռախոսով միացրեց Վրաստանի օրհներգի ձայնագրությունը, որին հաջորդեց դատավորների դիտողությունը։

«Արգելո՞ւմ եք օրհներգը: Վրաստանի օրհներգի ներքո ես, ով ստեղծելէ այդ օրհներգը, հիմա չեմ ուզում վիճել»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին:

Փաստաբան Բեքա Բասիլայան դիմել էր դատավորներին միջնորդությամբ, որպեսզի բոլոր հեռուստաալիքներն իրավունք ունենան լուսաբանել դատավարությունը։

Դատավոր Նինո Էլիշվիլին խնդրել էր փաստաբաններին դադարեցնել դատավարության հեռարձակումը սոցցանցում։

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ ցույց են անցկացնում, հարյուրավոր ոստիկաններ պահպանում են հասարակական կարգը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ