Հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը:

Ըստ նրա, Արամ Քոչանյանը հրաժարականի դիմումի հետ միասին ներկայացրել է նաեւ արձակուրդ գնալու դիմում, ուստի հրաժարականի հարցը կառավարությունում կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո:

Արամ Քոչարյանը արձակուդից կվերադառնա մեկ ամսից: