News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների նախաձեռնությանն են միացել նաեւ ԲՀԿ ավագանու անդամները։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։

«Մեր օրակարգում մի քանի տարի եղել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու հարցը։ «Իմ քայլը» օրակարգ է առաջարկել, որը համընկնում է մեր օրակարգի հետ»,- ասաց Միքայել Մանրիկյանը։

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն իր կողմից թեկնածու առաջադրելո՞ւ է, Մանրիկյանն ասաց. «Եկեք առաջ չընկնենք։ Մեծամասնությունն իրենք են, բնականաբար եթե մենք էլ առաջադրենք, միեւնույն է իրենցը կհաղթի»։

Նա նշեց նաեւ, որ քվեարկությանը մասնակցելու են եւ կողմ են քվեարկելու Մարությանին անվստահություն հայտնելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ