News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին անհեթեթ՝ սրճեփ գողանալու կասկածանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը շատերի մոտ տարակուսանք առաջացրեց։ Նախ նրան տան բակից դիմակավորված անձիք տարան անհայտ ուղղությամբ, ինչից հետո մոտ 2 ժամ նրա փաստաբանը չէր կարողանում պարզել, թե իրավապահ համակարգի որ մարմինն է կատարել գործողությունը և ամենակարևորը՝ ուր են տարել գնդապետին։ Տարակուսանքն ավելի մեծացավ, երբ ոստիկանությունից պարզաբանեցին, որ գնդապետ Շիրինյանին բերման են ենթարկել անցած տարվա օգոստոսին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում կատարված ինչ–որ սրճեփի գողության կասկածանքով։

NEWS.am-ի տեղեկություններով՝ այդ ամբողջը պլանավորված էր և ուներ կոնկրետ հրահանգավորում։ Այսպես, հունվարի 21-ին տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ, որին ոստիկանապետի գլխավորությամբ մասնակցել են կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության մեր աղբյուրը հայտնում է, որ նիստից հետո ՀՀ ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանի համադասարանցի Վահե Ղազարյանը սրտնեղել է, թե Շիրինյանն իրեն անպատվել է և կոնկրետ հրահանգ է տվել շաբաթը մի քանի անգամ նրան ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ կոշտ միջոցներով բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով։

Կոնկրետ հրահանգել է եղել, որ զինված եւ դիմակավորված իրավապահները ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկեն նրան, մի քանի ժամ պահեն, Վահե Ղազարյանի անունից մի երկու «քաղցր բառ» փոխանցեն, այնուհետ բաց թողնեն։ Ըստ մեր աղբյուրի՝ առաջիկայում Սայաթ Շիրինյանին բերման ենթարկելու այլ դեպքեր էլ կլինեն՝ դարձյալ անհեթեթ պատճառաբանություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
Ամենաշատ