News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Այո, կորոնավիրուսի դեպքերի թիվը շատ բարձր է եւ դա մեծամասամբ օմիկրոն տեսակի շտամն է, որովհետեւ այն ունի բավականին մեծ տարածվածության ցուցանիշ, բայց դրան զուգահեռ մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է այլ շտամների համեմատ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Եթե նկատել եք, այդքան բարձր հիվանդացության ցուցանիշի դեպքում մահվան թվերը եզակի են: Ըստ էության, մենք գնում ենք այնպիսի վիճակի, որ սա կլինի սովորական վիրուս, ինչպիսին գրիպի սեզոնային վիրուսն է: Վստահ եմ, որ կգնա դրան,  մարդիկ կհիվանդանան, կլավանան սովորական հարբուխի տեսքով, եւ հոսպիտալացման կարիք մեծ մասամբ չի լինի»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով են պատվաստումները արդյունավետ օմիկրոն շտամի դեպքում, Զեյնալյանը պատասխանեց, որ չի հանդիպել այդպիսի վիճակագրություն եւ չի կարող որեւէ տեղեկատվություն տալ:

«Մենք Հայաստանում ունենք բնակչության մոտ 40 տոկոսի պատվաստվածություն 2 դեղաչափով, բայց սա  բավական ցածր ցուցանիշ է, որպեսզի չունենանք վիրուսի տարածում: Սա ընդամենը օգնում է, որ հոսպիտալացման դեպքերը պակասեն: Քանի դեռ չունենք 90 եւ ավել տոկոս պատվաստում, մենք ունենալու ենք համաճարկային իրավիճակ»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ եղած սահմանափակումները բավարար են, որ վերահսկելի  պահեն վիրուսի տարածումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ