News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։

Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Հաշվի առնելով, որ ընթացիկ տարում լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նախարարները քննարկել են սրա հետ կապված առաջիկա իրադարձությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ