News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել պահեստազորայիններին զորակոչելու մասին։ Այս  մասին երկրի ղեկավարը հայտնել է տեսաուղերձում։

«Հատուկ ժամանակահատվածում պահեստազորայիններին զորակոչելու մասին հրաման է արձակվել»,- ասել է Զելենսկին, հաղորդում է «Укринформ»-ը։  

«Ազատ երկրի ազատ ժողովո՜ւրդ։ Խոստացել էի, որ հաճախ կխոսենք, իսկ ամենակարեւորը՝ անկեղծ։

Ինչպես խոստացել էի, ես բացահայտ խոսում եմ մեր բոլոր գործողությունների մասին, որպեսզի դուք հստակ հասկանաք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում եւ դրա սահմաններից դուրս։   

Երեկ Ռուսաստանը ճանաչեց Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում գտնվող քվազի-սուբյեկտների անկախությունը։ Իսկ այսօր վավերացրեց այսպես կոչված «համաձայնագրերը» եւ ՌԴ նախագահին թույլտվություն տրվեց օգտագործել զինված ուժերն արտասահմանում, այսինքն՝ Դոնբասում՝ Ուկրաինայի տարածքում։

«Մենք այնտեղ չենք»-ը փոխարինվեց պաշտոնական «մենք դեռ այստեղ ենք»-ով։ Միաձայն ընդունվել է ամենաբարձր մակարդակով քաղաքական որոշում։ Սա ապացույցն է այն բանի, թե իրականում ով է ուզում խաղաղություն, իսկ ով` հողերի վերաբաշխում։

Այս որոշմամբ Ռուսաստանը փաստացի դուրս եկավ Մինսկի պայմանավորվածություններից, որոնք, ըստ նրա, այլընտրանք չունեին։

Անձամբ մեզ համար միակ այլընտրանքը պատերազմի ավարտն է։ Ես պատրաստ եմ դա անել ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ այլ ղեկավարների մասնակցությամբ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ինձ համար կարեւորն Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանումն է։

Ինչ վերաբերում է անվտանգությանը եւ պաշտպանությանը․ 

Այսօր համընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա։ Մենք պետք է օպերատիվ կերպով համալրենք ուկրաինական բանակը եւ այլ ռազմական կազմավորումներ։

Որպես Ուկրաինայի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար՝ ես հրաման եմ արձակել հատուկ ժամանակաշրջանում պահեստազորայինների զորակոչի մասին։ Ընդգծում եմ. խոսքը բացառապես այն քաղաքացիների մասին է, որոնք օպերատիվ պահուստում են։ Մենք պետք է բարձրացնենք օպերատիվ իրադրությունում բոլոր հնարավոր փոփոխություններին ուկրաինական բանակի պատրաստ լինելու կարողությունը։

Զինված ուժերի գլխավոր հրամանատարի որոշմամբ առաջիկայում կիրականացվեն նաեւ ահաբեկչությունից պաշտպանության գծով պահեստազորայինների ուսումնական հավաքներ։

Մինչ մեր մարտիկները պաշտպանում են մեզ, մենք պետք է աշխատենք, միջոցներ ներդնենք Ուկրաինայի տնտեսությունում, վաստակենք բանակի ֆինանսավորման համար։ Հայրենասերը նա է, ով պայքարում է թշնամու դեմ հանուն իր հողի։ Եվ նա, ով նրա համար միջոցներ է ներդնում ու նրա համար աշխատատեղեր ստեղծում։

Դրա համար մենք գործարկում ենք տնտեսական հայրենասիրության ծրագիրը։ Դա լրացուցիչ խթան է մեր արտադրության տեղայնացման համար։ Առանձին ճյուղերի աջակցության թիրախային ծրագրեր։ Հարկային բեռի նվազեցում բիզնեսի համար եւ ստուգումների սահմանափակում։ Սրանք խթաններ են՝ բնակչության միջոցները բիզնեսում եւ բանկային համակարգում ներգրավելու համար։ ԱԱՀ նվազեցում բենզինի եւ դիզվառելիքի համար։ Դա թույլ կտա իջեցնել գները լցակայաններում։ Մեր նպատակն է տնտեսական անկախության ձեռքբերումը։ Հատկապես էներգետիկայում»,- մասնավորապես նշել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ