News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետեւյալ սկզբունքները.

- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

- պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,

- պետական սահմանի զատում եւ գծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

- տրանսպորտի եւ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն,

«Ցանկալի կլիներ նշել, որ հենց այս հիմնարար սկզբունքների հիման վրա երկու պետությունները, ինտենսիվ, առարկայական եւ արդյունքների վրա կողմնորոշված բանակցություններ անցկացնելով, կարող են խաղաղության երկկողմ համաձայնագիր կնքել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումի մասին՝ խաղաղ համաձայնագրի կնքման նպատակով Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու համար։

Սակայն Ադրբեջանի թվարկած պահանջները, ըստ էության, ենթադրում են քողարկված հրաժարում Լեռնային Ղարաբաղի անկախությունից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ