News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հստակ պատճառաբանություն չներկայացվեց՝ ինչու Աղավնոյի անցակետում չթույլատրվեց մեր գործըներկերների մուտքը Արցախ. ցուցակով շրջող ռուս խաղաղապահներն ասում էին, որ իրենք հրաման ունեն մեզ թույլ չտալու մուտք գործել Արցախ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնսեսա Խամոյանը:

«Այս մասով երեկ ԱԳՆ–ն հայտարարություն տարածեց, թե մտահոգված են, նույնն այսօր կրկնեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից և հղում արեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

Եթե Նիկոլ Փաշինյանը հղում է անում նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը, հիշեցնում եմ, որ այդ եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկն էլ ինքն է։ Եվ մեր պահանջը որպես ՀՀ քաղաքացիներ կարող է լինել Հայաստանի Հանրապետության իշխանությունից և ոչ թե Ադրբեջանից ու Ռուսաստանից։

Եթե ԱԳՆ–ն ու Նիկոլ Փաշինյանն ազնիվ են իրենց հայտարարություններում, չպետք է բավարարվեին միայն բանավոր մտահոգություն հայտնելով և եթե հղում են անում նոյեմբերի 9–ի հայտարարությանը եւ հայտարարում են, որ խախտվել է կետերից մեկը, ապա պարտավոր են կատարել այդ կետը՝ ապահովել կապույտ անձնագիր ունեցող քաղաքացիների անխափան ելք ու մուտքը Արցախ:

Եթե Նիկոլ Փաշինյանը, ՀՀ իշխանությունը որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում այդ կետը պահելու համար, ապա ստացվում է, որ ազնիվ չեն իրենց հայտարարությունների մեջ եւ ստացվում է, որ իրավիճակն ինչ-որ առումով ձեռնտու է նաեւ իրենց, եւ կարող է նաեւ արդարացնել իր՝ Արցախ չգնալը»,-հայտարարեց Ագնեսա Խամոյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել և պատասխաններ պահանջել, թե ինչու է անհնարին դարձել ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ մտահոգված է, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ:

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ