News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի շարք արաբական երկրներ սուր քննադատության են ենթարկել աջ ծայրահեղականներին՝ Շվեդիայում Ղուրանը այրելու ակտի համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Sky News Arabia-ին։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ղուրանի այրումը Շվեդիայում։ Նման գործողություններն ուղղված են միայն ատելության հրահրմանը եւ բռնության խթանմանը»,- մեջբերում է նա Բահրեյնի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը նշել է, որ «[Դանիական աջ ծայրահեղական «Կոշտ կուրս» կուսակցության առաջնորդ] Ռասմուս Փալուդանի կողմնակիցները միտումնավոր սադրում են մահմեդականներին եւ պղծում նրանց սուրբ խորհրդանիշները»։

Հորդանանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հայթամ Աբու ալ-Ֆուլն ընդգծել է, որ «այդ գործողությունները հակասում են հավատքի եւ հավմոզմունքների ազատությանը, ինչպես նաեւ խախտում են ժողովուրդների խաղաղ գոյակցության սկզբունքները»։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը միավորել ուժերը՝ ծայրահեղականության ու անհանդուրժողականության գաղափարների դեմ պայքարելու եւ կրոնական հողի վրա վիրավորանքները կանխելու համար։

Իրաքի ԱԳՆ-ն իր հերթին կանչել է Բաղդադում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին եւ խստորեն զգուշացրել շվեդ դիվանագետին Ղուրանի պղծման կապակցությամբ։ Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ «այդ խնդիրը լուրջ հետեւանքներ է առաջացնում Շվեդիայի եւ արաբ-մահմեդական աշխարհի հարաբերությունների համար»։

Հինգշաբթի օրը շվեդական մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Փալուդանը մտադիր է դրանցում հակաիսլամական ցույցեր՝ Ղուրանի հրապարակային հրկիզումներ կազմակերպել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ