News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական գործով հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» հեռուստախաղի մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ, նշվել է գերատեսչության տվյալների շտեմարանում։

«Հետախուզման հիմքը՝ հետախուզվում է Քր. օր. հոդվածով»,- նշվել է հարցման պատասխանում։ Թե որ հոդվածով՝ նշված չէ։

Մինչ այդ ՔԿ-ն նրա դեմ նացիզմի վերականգնման վերաբերյալ քրեական գործ էր հարուցել ՌԴ Քր. օր. 4-րդ մասի 354.1 հոդվածով։ Գերատեսչությունը պարզել է, որ ապրիլի 6-ից ոչ ուշ Ասկերովը սոցցանցում հրապարակել է սուտ տեղեկություններ, որոնք վիրավորել եւ վարկաբեկել են Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը։

Ասկերովը չի մասնակցում «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղին եւ վաղուց հեռացել է Ռուսաստանից, ապրիլի վերջին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել էր «Игра-ТВ»  հեռուստաընկերության ծրագիրը թողարկողի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Սելիվանովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ