News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է բանակցություններն ու համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ երկկողմ հարաբերությունները «երկու երկրի թշնամիների կողմից ծրագրվող դավադրություններից» պաշտպանելու համար, հաղորդում է Mehr-ը:

«Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց են անցկացրել՝ կարծիքներ փոխանակելով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մասին:

Ընդգծելով երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների կարեւորությունը՝ Աբդոլլահիանը նշել է, որ անցյալ տարի երկու երկրի նախագահները առանցքային համաձայնության են եկել, որոնց լիակատար իրագործմանը համատեղ ձգտում են Թեհրանն ու Բաքուն:  

Նա մատնանշել է նաեւ Բաքվում վերջերս կայացած համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը՝ այն առանցքային իրադարձություն անվանելով երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնման գործում:

Բայրամովն, իր հերթին, ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը եւ հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ ամրապնդելու քաղաքական հարաբերությունները բոլոր մակարդակներում:

Նա ընդգծել է, որ իրանական ընկերությունների ներկայությունը Ղարաբաղում տեղի ունեցող վերականգնողական աշխատանքներում կարեւոր քայլ է, որը Թեհրանն արդեն ձեռնարկել է փոխադարձ համագործակցության ընդլայնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ