News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Արժե, որ Անկարան ձեռնպահ մնա նոր գործողություն սկսելուց Սիրիայում, Ռուսաստանը մտավախություն է հայտնել Թուրքիային, որ դա կարող է հանգեցնել զինված դիմակայության նոր պտույտի եւ նպաստել անջատողականությանը, ասել է Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչպես գիտենք, գործողություն սկսելու որոշումը վերջնականապես չի ընդունվել»,- ասել է Լավրենտեւը՝ ավելացնելով, որ արժե, որ «Անկարան ձեռնպահ մնա դրանից»։

Նա հավաստիացրել է, որ այն «կարող է հանգեցնել իրավիճակի հետագա լարման, այդ թվում զինված դիմակայության». «Մենք դիմել եւ դիմում ենք մեր թուրք գործընկերներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան ուժային գործողություններից Սիրիայի տարածքում։ Մենք բացահայտ ասել ենք մեր թուրք բարեկամներին, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրացման, այդ թվում զինված դիմակայության։ Դա կարող է խթանել անջատողական տրամադրությունները Սիրիայի հյուսիս-արեւելքի այսպես կոչված ինքնավար վարչակազմում, ինչը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի, ոչ Իրաքի, ոչ Իրանի շահերից»,- ասել է նա։

«Ռազմական գործողությունը չի լուծի այն բոլոր խնդիրները, որոնք այժմ գոյություն ունեն, եւ առաջին հերթին լիովին չի լուծի Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրը։ Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրը կարելի է լուծել միայն ի հաշիվ սահմանները սիրիական կառավարական զորքերի կողմից վերահսկողության տակ վերցնելու»,- ասել է Լավրենտեւը Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձեւաչափի բանակցությունների 18-րդ փուլից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
էրդողանն ու Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ․ ԶԼՄ
Ինչպես գիտեք, վերջերս Սոչի այցելած նախագահ Էրդողանը կարծիքներ է փոխանակել Ռուսաստանի առաջնորդ Պուտինի հետ Սիրիայի վերաբերյալ․․․
Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն Սիրիայում Թուրքիայի գործողությունը. Կրեմլ
ՌԴ-ի նախագահը եւ Թուրքիայի նախագահը Սոչիում բանակցությունների ժամանակ կքննարկեն մի քանի թեմաներ...
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրավիճակը
Շոյգուն նաեւ նշել է Սիրիայի պաշտոնական կառավարության դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը․․․
Իսրայելը գաղտնի լոբբինգ է իրականացրել ԱՄՆ-ում, որպեսզի Թուրքիան հրաժարվի Սիրիայի հյուսիսում իր ռազմական գործողությունից
Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլատան իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանին ասել է, որ Սիրիայում նոր ռազմական գործողությունը վնաս կհասցնի քրդերին․․․
Այս պահին հնարավոր եղավ կասեցնել Թուրքիայի հնարավոր ներխուժումը Սիրիա. թուրքերը երկատվել են. Իրանագետ
Թուրքիան, ըստ էության, երկատվել ՝ ԱՄՆ-ի հետ հանդես գա, Ռուսաստանի եւ Իրանի նախանշած ուղեծրում հանդես գա, թե՞ խաղալ սեփական խաղը...
Թեհրանը մտահոգված է Սիրիայի վրա Թուրքիայի հնարավոր ռազմական հարձակմամբ. Իրանի արտգործնախարար
Նշելով, որ Իրանը մշտապես բանակցությունների եւ խորհրդակցությունների մեջ է Թուրքիայի եւ Սիրիայի հետ՝ նա հավելել է, որ երեկ երեկոյան փորձ է արվել փարատել երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանի անվտանգության հետ կապված թուրքական իշխանությունների մտավախությունները...
Ֆոտոռեպորտաժներ