News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը NEWS.am–ի խնդրանքով անդրադարձել է Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։

Պարոն Միկոյան, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։ Ինչպե՞ս երկրորդ նախագահի գրասենյակը կմեկնաբանի Ջհանգիրյանի խոսքերը։

Այսօրվա սկանդալային ձայնագրությունը մեկն էր այն բազմաթիվ ապացույցներից, որոնք մերկացնում են օրվա իշխանությունների կողմից արդեն մի քանի տարի շարունակ նախագահ Քոչարյանի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդման փաստը: Ինչևէ, չիջնենք Ջհանգիրյանի սրիկայության մակարդակին: Քաղաքական հակառակորդի հանդեպ պետական մակարդակով իրականացվող այս քաղաքական վենդետայի ընթացքում իշխանությունները կանգ չառան սահմանադրության, դատաիրավական համակարգի և պարզապես բարոյականության ոչնչացման առջև: Նրանք ընտրեցին պետական ինստիտուտների ոչնչացման հանցավոր ճանապարհը: Այս ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները մեկ առ մեկ բացահայտվելու են:

«Էն ժամկետը, որը ասել ես, դրանից հետո չեմ կարա կանգնացնեմ». Վարդազարյանը հրապարակել է Ջհանգիրյանի հետ ձայնագրությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ