News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում անել այս տարվա բյուջեում եւ 2,1 մլրդ դրամ հատկացնել Առողջապահության նախարարությանը:

Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված իրավիճակի հետ:

Հանրապետության տարածքում COVID-19-ի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով մարտ-ապրիլ ամիսների ընթացքում անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2,110,807.4 հազ դրամի սահմանված չափաքանակով:

Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է բնակչությանը ապահովել անվտանգ, հակահամաճարակային, կանխարգելիչ ծառայություններով:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կնվազեն 2,1մլրդ դրամով, իսկ ծախսերը կավելանան` 2,1 մլրդ դրամով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիմ Չեն Ընի քույրը սպառնացել է ոչնչացնել Սեուլի իշխանություններին, եթե կորոնավիրուսը ներթափանցի Հյուսիսային Կորեա
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը «հանդիսավոր կերպով հայտարարել է» Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին․․․
Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով
Թեեւ նա ծանր հիվանդ էր, բարձր ջերմություն ուներ, բայց ոչ մի րոպե թույլ չտվեց իրեն պառկել․․․
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին
Կիմ Չեն Ընը հանդիսավորապես հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին...
1849 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 2 մարդ է մահացել
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2161 (+495) մարդ, կատարվել է 3 165 287 թեստավորում…
Բայդենի Covid-19 թեստը դեռեւս դրական է
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի առկայությունն ընդունող նոր թեստը դրական է եղել. ԱՄՆ-ի առաջնորդը կշարունակի պահպանել ինքնամեկուսացման խիստ կանոնները...
Վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական ․․․
Ֆոտոռեպորտաժներ