News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի» շրջանակում։ Սա կլինի Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Հայաստանի արտգործնախարարությունը նախորդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Վիեննայում, անվանել է «անկեղծ եւ արդյունավետ» եւ վստահեցրել, որ կողմերը «հաստատել են առանց նախապայմանների գործընթացը շարունակելու իրենց համաձայնությունը»։ Եվս երկու հանդիպում կայացել է Մոսկվայում եւ Վիեննայում։ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանը մոռանա Հայոց ցեղասպանության մասին, դադարի Թուրքիային որեւէ պայման դնել եւ փակի 1915-ին տեղի ունեցածի թեման, ապա Թուրքիայի հետ «խնդիրներ» չեն լինի։ Այս հարցում Թուրքիայի համար ընդհանրապես խոչընդոտներ չկան։ 

Թուրքիային, ըստ Սատանովսկու, պետք է Հայաստանի Սյունիքի մարզը, Զանգեզուրի միջանցքը, որպեսզի լուծի իր աշխարհաքաղաքական խնդիրները մեծ տարանցիկ միջանցքով: Նա բացատրեց, որ Թուրքիան Հայաստանի Սյունիքի մարզը համարում է իր օրինական շահերի գոտի, որը, Անկարայի ընկալմամբ, գտնվել է Հայաստանի ձեռքում։ Թուրքիայի տեսանկյունից Անդրկովկասը օսմանյան նավահանգիստ է։

«Տվեք միջանցք, եւ «խնդիրներ» չեն լինի. սա հենց այն բանաձեւն է, որը Թուրքիան տեսնում է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միջոց: Սա նշանակում է, որ Թուրքիան անում է այն, ինչ իրեն պետք է, Հայաստանը դրան չի խանգարում, եւ Հայաստանի իշխանությունները սրա համար ինչ-որ բան կստանան։ Իսկ ի՞նչ է ստանալու Հայաստանը։ Չգիտեմ»,- եզրափակեց Սատանովսկին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Հայաստանին
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ ողբերգության հետեւանքով տուժածներին շուտափույթ ապաքինում են մաղթում...
Սա Հայաստանի շահերից բխող որոշում չէր. թուրքագետը`հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին
Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում այս վերջին շրջանում ակտիվ խաղացողները բավականին ակտիվ են իրենց հայտարարությունների…
Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Երեւան եւ Անկարա
Սերդար Քըլըչը պատրաստ է այցելել Երեւան...
Սկզբից էլ մենք շեշտել ենք, որ Ադրբեջանի հետ ենք քայլերը համաձայնեցնում. Չավուշօղլուն՝ հայ–թուրքական գործընթացի մասին
Հայաստանում այս փաստից անհանգստանում են...
Հայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին Կարսում են հանդիպելու. Ulusal Kanal
Ներկա են լինելու Էկոնոմիկայի, ԱԳ եւ կապի եւ տրանսպորտի նախարարները...
ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում սեպտեմբերին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունը
Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ որեւէ պայմանավորվածություն չկա․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ