Այսօր՝ օգոստոսի 16-ին, ինքնասպան է եղել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, դատախազի դիակը հայտնաբերվել է Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, նրա մոր գերեազմանի մոտ։ Ինքնասպանությունը կատարվել է Գրիոգորյանին ամրակցված «Մակարով» տեսակի հաշվեցուցակային ատրճանակից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը վարում է հատուկ քննչական ծռայությունը։
Վերջինս 37 տարեկան էր, 3 երեխաների հայր: Գրիգորյանը Կենտրոնի դատախազությունում աշխատում էր ընդամենը մեկ ամիս: Մինչ այդ` նա զինվորական դատախազ է եղել:




























