News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են պատերազմում իրենց ձեռք բերած դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով այսօր Թբիլիսիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ Ալիեւը շտապում է, առհասարակ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են պատերազմում իրենց ձեռք բերած դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե, փաստաթղթավորեն իրենց հաղթանակը, որովհետեւ հասկանում են` երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, էլ այդ լեզվով չեն կարող խոսել Հայաստանի հետ, հետեւաբար այս բոլոր քայլերն ու գործողությունները արդ շրջանակում է»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթացին` Սաղաթելյանն ասաց, որ ո΄չ իշխող ուժն է իրենց բերել խորհրդարան, ո΄չ էլ իշխող ուժը կարող է իրենց մանդատներից զրկել. «Մենք մեր քայլերում հաշվի չենք առնում իրենց կարծիքը, մենք շատ հստակ ձեւակերպել ենք մեր դիրքորոշումը, մենք խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով, դա ձեւակերպել ենք եւ այդ մասին բազմիցս հայտարարել ենք, մնացած բոլոր պարագաներում ես բացառում եմ: Մեզ հետ սպառնալիքներով, մանդատից զրկելով, չգիտեմ ինչերով չեն կարող, մենք բանի տեղ չենք դնում, քանի որ մեր երկրի օրակարգն ու  մարտահրավերը դա չէ»։

Այն, որ իշխանությունը սրտատրոփ ձեւեր է փնտրում իրենց մանդատից զրկելու համար, ըստ Սաղաթելյանի, պատասխան է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ մանդատները վայր դնելով՝ ավելի վնաս են տալու իշխանությունը. «Այս պահին մանդատները վայր չդնելը, ես կարծում եմ, ամբողջությամբ ճիշտ է ու հիմնավորված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ