Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հոսանքազրկումը ՀԷՑ-ի տնտեսության խնդիրը չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶԼՄ-ների հետ կապերի ղեկավար Նատալյա Սարջանյանը։

Նատալյա Սարջանյանը նշեց, որ նշված գյուղում հոսանքազրկումների հետ կապված լուրջ խնդիրներ կան, սակայն դա ոչ թե ՀԷՑ-ի տնտեսության խնդիրն է, այլ Էջմիածին ՋՕ ընկերության։

«Էջմիածին ՋՕ ընկերության ենթակայանների եւ օդային գծերի անմխիթար վիճակի պատճառով է այդ խնդիրն առաջացել, որը մեր բալանսում չէ։ Մենք տեւական ժամանակ պայքարում ենք, խնդրում ենք, որ իրենց էկեկտրատնտեսությունը կարգավորեն։ Եվ՛ քամուց,  եւ՛ անկախ քամուց անմխիթար էկեկտրատնտեսության պատճառով այդ բնակիչների մոտ պարբերաբար հոսանքազրկումներ են լինում։ Մի քանի անգամ նույնիսկ փորձել ենք անջատել իրենց հատվածը, որպեսզի բնակիչներին անհանգստություն չպատճառենք, այդ դեպքում էլ ստացվում է, որ չեն կարողանում ոռոգում կատարել»,- ասաց Նատալյա Սարջանյանը։

Քաշքշուկ և ձեռնամարտ գյուղացիների և ոստիկանների միջև. Արմավիրի մարզում գլխավոր ճանապարհը երկկողմանի փակ է