Մոսկվայի «Կրիլատսկի» օլիմպիական հեծանվահրապարակում մեկնարկած հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում գերազանց է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մկրտչյանը: 10 կմ սկրետչ մրցաձեւում Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալը:  Հաղթող է դարձել չեխ Ֆրանտիշեկ Սիսրը: Սկրետչում բոլոր մասնակիցները մեկնարկում են միասին, մասնակիցների թիվը պետք է չգերազանցի 25-ը, բոլոր հեծանվորդներն անցնում են նույն մրցատարածությունը, ընդհանուր խմբից մեկ շրջան հետ մնացած մարզիկը թողնում է պայքարը, իսկ մյուսներին մեկ շրջանով գերազանցած մարզիկը հայտարարվում է հաղթող, հեծանվավազքն էլդադարեցվում է, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են նրանք, ում հաղթողը մեկ շրջան գերազանցելուց հետո հասել է  վերջինն ու նախավերջինը: